Մարինա Խաչատրյանը հրապարակում է փաստաթղթեր` պատերազմի ընթացքում զոհված տղաների դիերի ԴՆԹ անալիզատորների վերաբերյալ

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը «Փաստարկ» լրատվականին է փոխանցել փաստաթղթեր, որոնցում ՀՀ ԱՆ ներկայացնում է տեղեկատվություն ԴՆԹ անալիզատորների (սեքվենատորների) մասին։

«Պատշաճ աշխատանքի դեպքում հնարավոր կլիներ մեկ շաբաթվա ընթացքում լուծել 210 զոհված տղայի մասունքի ԴՆԹ հետազոտության հարցը։ Ես ներկա վարչակազմի անգործությունը կամ գործունեությունը գնահատում եմ հանցավոր»,- «Փաստարկ» լրատվականին փոխանցեց տիկին Խաչատրյանը։

Ավելի վաղ բժիշկը հանդես էր եկել ուղիղ եթերով և ներկայացրել իր մտահոգությունը հարցի վերաբերյալ։

Փաստաթուղթը ներկայացնում ենք ստորև.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն