Մեղրիի քաղաքապետին կեսգիշերին տեղափոխել են Երևան` ոստիկանական 4 ավտոբուսի ուղեկցությամբ

Կեսգիշերին Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի տանն իրականացված խուզարկությունից հետո, նրան հրավիրել են ոստիկանություն՝ առանց ծանուցագիր ներկայացնելու։ Զաքարյանին սկբում տարել են Մեղրիի ոստիկանության բաժին, այնուհետև, դեռ բաժանմունք չմտած` շարժվել դեպի Կապան։
Սակայն Կապանի ճանապարհին էլ պարզվել է, որ Մեղրիի քաղաքապետին պետք է տեղափոխեն Երևան։ Այս մասին տեսանյութի միջոցով տեղեկացրել է Մ. Զաքարյանի փաստաբան Լուսինե Պապոյանը:
Պապոյանը նշել է, որ իրենց ուղեկցում է ոստիկանական 4 ավտոբուս։
Մանրամասները` տեսանյութում.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն