Մեկ մարդ զոհվել է, ևս ութը վիրավորվել :

Վրաստանի Տկիբուլի քաղաքում (Իմերեթիի ծայրամասում) ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Ռուսթավի-2 հեռուստաալիքը։

«Վիրավորվել է ինը մարդ: Մեկի վնասվածքները շատ ծանր են եղել, ինչի պատճառով նա մահացել է մեր աչքի առաջ: Պայթյունից տուժել են հանքափորները»,- ասել է Տկիբուլիի քաղաքապետ Դավիթ Չերքեզիշվիլին:

Նշվում է, որ տուժածները տարբեր ծանրության այրվածքներով տեղափոխվել են Թբիլիսի։ Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, որը հանգեցրել է մարդու մահվան։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Տկիբուլիում կան տասնյակ ածխահանքեր, որոնց մեծ մասը պատկանում է «Սաքնախշիրի» ընկերությանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն