«Մեկ ճակատ և երեք դեմք». նախագահական ընտրություններ Իրանում

«Արման-ե Մելլի» հրատարակության՝ «Մեկ ճակատ և երեք դեմք» հրապարակումն անդրադառնում է երկրի նախագահական ընտրությունների երեք թեկնածուներին։ Նրանցից մեկը երկրի դատական իշխանությունների ղեկավար Իբրահիմ Ռաիսին է, մյուսը խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին, երրորդը փոխնախագահ Էսխակ Ջահանգիրին։ Առաջին երկուսը պահպանողական քաղաքական գործիչներ են, իսկ Ալի Լարիջանին երկար ժամանակ համագործակցել է նախագահ Հասան Ռուխանիի վարչակազմի հետ և բարեփոխիչներին համակիրն է։

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ իրենց թեկնածությունն են առաջադրել նաև նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, նավթային արդյունաբերության նախկին նախարար Ռոստամ Քասեմին և երկրի ղեկավարի նախկին մերձավոր խորհրդական Սաիդ Ջալալին, ապա այս հանգամանքը, ըստ թերթի, շիկացնում է պահպանողականների ընտրազանգվածը։ Փոխհամաձայնեցված ֆիգուր է Իբրահիմ Ռաիսին, նա հայցը ներկայացրել է վերջին օրը՝ անկախ թեկնածուի կարգավիճակով։ Թերթի դիտարկումներով՝ եթե պահպանողականները հաջողություն ունենան, ապա դատական իշխանության ղեկավարը հարկադրված դուրս կգա նախագահական ընտրությունների մրցավազքից։

Բարեփոխման կողմնակիցներն իրենց խաղադրույքը դրել են Էսխակ Ջահանգիրիի և նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի որդու վրա։ Որոշակի հանգամանքներում հնարավոր է նրանց հաղթանակը։ Ջահանգիրին իր ընտրվելու դեպքում՝ խոստացել է ինկլյուզիվ, տոկուն, ժողովրդավարական հասարակություն։ «Ռեսալյատ» թերթը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ բարեփոխիչների ճամբարում աններդաշնակություն է դրսևորվում, որտեղ խոսվում է հների և նորերի մասին։

Հիշեցնենք, որ 2020թ գարնանը երկրում խորհրդարանական ընտրություններում պարտվեցին բարեփոխիչները, քանի որ ներսում կային տարաձայնություններ, բացի այդ՝ կառավարության աշխատանքների արդյունքները տխրահռչակ էին։ Նրանց առջև ծառացել են հետևյալ խնդիրները՝ ունեն իրենք միասնական թեկնածու և ինչ դեր է խաղում նախկին նախագահ Մուհամմադ Խաթամին։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 18-ին Իրանում կկայանան նախագահական ընտրություններ։

Սպասենք զարգացումներին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն