ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ` ՆԱ ՀԱՂԹԵԼՈՒ Է

Այսօր «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի ծննդյան օրն է։

Ռուստամ Գասպարյանը ծնվել է 1961 թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ 1996 թ. ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը՝ իրավագետ մասնագիտությամբ։

2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառված ԱԹՍ-ի կողմից հարված հասցվեց Ռուստամ Գասպարյանի մեքենային, որի արդյունքում մենք կորցրեցինք մեր հայրենիքի նվիրյալ զավակին։ Նույն հարվածի արդյունքում տեղում զոհվեց նրա 29-ամյա որդին՝ Ռաֆիկ Գասպարյանը` արժանի հոր արժանի զավակը։

Ռուստամ Գասպարյանը պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով։ 2011 թ. սեպտեմբերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ 2020 թ․ դեկտեմբերի 25-ին հետմահու պարգևատրվել է Արցախի հերոսԱրցախի Հանրապետության բարձրագույն կոչման, արժանացել՝ «Ոսկե արծիվ» շքանշանի։

Մեր «սև հովազը», մեր հերոս հայորդին հիմա էլ երկնքից է պաշտպանում մեր հայրենիքը և մենք հավատում ենք` ՆԱ ՀԱՂԹԵԼՈՒ Է։

 

«Փաստարկ» լրատվական

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն