«Մենք նորից հզոր կլինենք». Թրամփը ուղերձ է հղել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Գոհաբանության օրվա» առիթով հինգշաբթի օրը տոնական ուղերձ է հղել  և ակնարկել, որ 2024 թվականին վերադարձի հայտ կարող է ներկայացնել։

«Շատ հետաքրքիր ժամանակներ են մեր երկրում, բայց մի անհանգստացեք, մենք նորից հզոր կլինենք, և մենք բոլորս միասին կանենք դա»,- ասել է Թրամփն իր հայտարարության մեջ։

«Ամերիկան երբեք չի ձախողվի, և մենք երբեք թույլ չենք տա, որ նա գնա սխալ ուղղությամբ։ Մեր սերունդները հույս են դնում մեզ վրա: Վայելեք ձեր Գոհաբանության օրը՝ իմանալով, որ մեզ հզոր ապագա է սպասվում»:

«Շատ բան ունենք շնորհակալ լինելու, բայց, ցավոք, ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԳՆԱՃԸ այդ ցանկում չէ։ Բայդենը վերցրեց իմ կառուցած գեղեցիկ, ուժեղ տնտեսությունը և վառեց այն կրակի մեջ: Ձեր Գոհաբանության օրվա ճաշի գինը բարձրացել է 14%-ով»,- ասված է այդ հայտարարության մեջ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն