Մեր առողջապահության նախարարության ոդիսականը. քաղաքացին ահազանգում է

3 օր առաջ քովիդի կասկածանքով պետպատվերի շրջանակում թեստ եմ հանձնում Ալավերդու հիվանդանոցում։ Բարեբախտաբար, բացասական պատասխանով։
💡 Քանի որ հոկտեմբերի 14-ից պիտի գործատուին ներկայացնեմ թեստի բացասական պատասխան, մտածում եմ արդեն հանձնած թեստի պատասխանը միանգամից ցույց տամ, մինչև հաջորդ անգամն արդեն վճարովի կանեմ։
👣 Գնում եմ հիվանդանոցի գլխավոր մասնագետի մոտ։ Հրաժարվում է տալ՝ պատճառաբանելով, որ նախարարությունից հրահանգ ունեն միայն դրական պատասխանը տալ հիվանդին։
📞 Զանգում եմ թեժ գիծ։ Ասում են՝ կապ չունի՝ պետպատվերով է թեստը, թե վճարովի, պատասխանը պիտի տան հիվանդին։
👣 Նորից գնում եմ մասնագետի մոտ, նույն պատասխանը։ Գալիս եմ տուն։
📞 Նորից եմ զանգում թեժ գիծ, մեկ այլ օպերատոր պատասխանում է, որ պիտի տան։ Առաջարկում է՝ գնամ հիվանդանոցի տնօրենի մոտ, զանգեմ իրենց։
👣 Գնում եմ տնօրենի մոտ։ Նույն պատասխանը՝ հրահանգ կա չտալ։
📞 Զանգում եմ Վանաձորի ՀՎԿԱԿ, որտեղ փոխանցվել էր ինձնից վերցրած նմուշը։ Ասում են՝ ձեր հիվանդանոցից վերցրեք։ Մի կես ժամ տնօրենի հետ խոսելուց հետո իր մոտից զանգում եմ թեժ գիծ, օպերատորին ասում եմ, որ փոխանցում եմ տնօրենին, իր հետ խոսեք։ Իրար խառնված անջատում են հեռախոսը:
 Հիմա հարցերս.
❓ Ո՞վ է պատասխանատու վատառողջ վիճակում ինձանից այսքան ժամանակ ու էներգիա խլելու համար։
❓ Ի՞նչ տարբերություն՝ ես թեստը հանձնել եմ վճարովի, թե անվճար։ Պատասխանը ստանալու իրավունք պիտի ունենամ։
❓ Ինչո՞ւ է նախարարությունը հիվանդանոցին մի բան հրահանգում, հիվանդին մեկ այլ պատասխան տալիս։
❓ Եվ ի վերջո, թեժ գծի թեժ գիծ կա՞։ Համար ասեք՝ զանգեմ
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն