Մերալ Աքշեները քննադատել է Եվրամիությանը՝ Թուրքիան ապաստարան — երկիր դարձնելու համար

Ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները քննադատել է Եվրամիությանը` Թուրքիան ապաստարան — երկիր դարձնելու համար, ինչպես նաև կոչ է արել խուսափել նրանց հանդեպ ատելությունից։ Այդ մասին տեղեկացնում է Hurriyet Daily news-ը։

«Չի կարելի թշնամանքով վերաբերվել Թուրքիայում հայտնված փախստականներին։ Այս մարդիկ ինչ-ինչ կերպ են այստեղ հայտնվել: Մենք կարող ենք երկար քննարկել այս հարցը, բայց ոչ հիմա»,- ասել է Աքշները։ «Երբ ես ներքին գործերի նախարար էի՝ եվրոպական և արևմտյան երկրները, Եվրախորհրդարանը հանդես եկան առաջարկով` Թուրքիան դարձնել ապաստարան — երկիր գաղթյալների համար, քանի որ Թուրքիան տարանցիկ կետ է: Այն ժամանակ արտաքին գործերի նախարարությունն ինձ ուղարկեց բանակցությունների, քանի որ ես լավ գիտեի այս խնդիրը, և մենք կանխեցինք Եվրախորհրդարանի կողմից այս որոշման ընդունումը:

Աքշեների խոսքով՝ փախստականները հայտնվել են Թուրքիայում ՝ այն գործիչների սխալի պատճառով, ովքեր որոշում են ընդունել և ԵՄ-ի հետ համաձայնության եկել, այսինքն ՝ ներկայիս պանիսլամիստ նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կառավարության պատճառով: Այնուամենայնիվ՝ նա սխալ է համարում փախստականների նկատմամբ ատելություն ցուցաբերելը:

Թուրքիան Սիրիայի պատերազմի պատճառով բախվել է սիրիացի փախստականների հոսքի հետ։ Պատերազմում ակտիվորեն ներգրավված է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Մերալ Աքշեները և նրա կուսակցությունը դեմ են սիրիացի փախստականների հոսքին, քանի որ նրանց կարծիքով՝ դա հանգեցնում է Թուրքիայի թյուրքական հիմքի քայքայմանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն