Մերձավոր Արևելքը` վառոդի տակառի վրա

Մերձավոր Արևելքը գտնվում է գերլարված վիճակում։ Տարածաշրջանում պահպանվում է լայնածավալ հակամարտության վտանգը՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի մասնակցությամբ։ Հյուսիսային Սիրիան Թուրքիայի արտաքին քաղաքականության՝ շատ հեռու գնացող հավակնությունների հրաձգարան է։ Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները Պարսից ծոցում զարգացնում են իրենց հարձակողական ներուժը և ուղիղ հակամարտութան մեջ են Թեհրանի հետ։ Մերձավոր Արևելքի ճեղքման գծերը բազմաբնույթ են և չափազանց էլեկտրականացված:

Եթե փորձենք հումորի պրիզմայով դիտել ներկայի և անցյալի իրադարձությունները, ապա դա կկարողանա լիցքաթափել տարածաշրջանային լարվածությունը։

Այսպես, «Մոսադը» հիշաչար չէ, պարզապես ունի աշխարհում լավագույն տվյալների բազան։ Վերջին տարիներին Իսրայելն այնքան հաճախ է հարվածել Սիրիային, որ սկզբում այն դարձել է վատ սովորություն, այնուհետև հասունացել մինչև հայտնի «իմաստության»` միայն թե սպանելու առիթ լինի։

Իրանը հակված է փոքր-ինչ չափազանցնելու իր ռազմական հնարավորությունները։Այսպես՝ եթե Պարսից ծոցում նրա զորավարժություններին մասնակցում է սուզանավ, ապա այս երկրի գեներալիտետը պարզ ակնարկելու է, որ այն ունակ է Հյուսիսային ծովի ճանապարհի մի հատվածը հաղթահարել  և Ալյասկայի առափնյա հատվածներում ջրից դուրս գալ։

Բայրաքթար անունով թուրքիայի արական սեռի քաղաքացիների համար ավելի ճիշտ կլինի չներկայանալ` Սիրիայի, Լիբիայի և Արցախի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Իսլամական պետությունն էլ իր վրա է վերցրել Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը։

Իսկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը ձախողմանը երբևէ այդքան մոտ չի եղել, ինչպես 2018թ-ին։Այդ ժամանակ Ստամբուլում` թագավորության գլխավոր հյուպատոսարանում, թուրքական հետախուզությունը ճամպրուկի վրա հայտնաբերեց թագաժառանգի սիրած ուղտի թուքը:

Ինչ լավ է, որ ցանկացած լարվածության դեպքում կարելի է իրադարձություններն անցկացնել հումորի միջով և ստանալ իրերի ավելի հետաքրքիր պատկեր։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն