ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին չմեկնել Հայաստան և Արցախ

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին վերանայել Հայաստան և Արցախ մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը COVID-19 լայն տարածումն է Հայաստանում։

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև խորհուրդ չի տալիս ամերիկացիներին այցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում հնչող պարբերաբար կրակոցները, մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ են դառնում։ «Խուսափեք շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտով անցնող ճանապարհներից»:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն