Մեծ Բրիտանիան այլ կարգի Ռուսաստան է երազում

Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության տնօրեն Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ Լոնդոնը և Վաշինգտոնը նախազգուշացրել են Վլադիմիր Պուտինին, թե Մոսկվան շատ բարձր գին կվճարի, եթե ռուսական զորքերը ներխուժեն Ուկրաինայի տարածք։ Ի դեպ, այս կազմակերպությունը Մեծ Բրիտանիայում հայտնի է MI6 կեղծանվամբ։

Այդ մասին Մուրը հայտարարել է The Sunday Times հրատարակության հարցազրույցի ընթացքում։ Հարկ է նշել, որ MI6-ը, այսինքն Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայությունը, զբաղվում է արտաքին հետախուզական հարցերով և զանգվածային լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս խիստ հազվադեպ, սակայն ծառայության տնօրենը եզակի անձ է, ում ծառայողական պատկանելությունը հանրությանը ճանաչելի է։ Մինչ 1994թ․ Գաղտնի հետախուզական ծառայությունը պաշտոնապես չէր հաստատվում կառավարության մակարդակով:

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Եվրամիության երկրները բազմիցս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ ունեցած սահմանում և Ղրիմի բռնազավթված տարածքներում ռուսական 30 հազարանոց զինվորական համակազմի տեղակայման առնչությամբ։ Սակայն Մոսկվան անցյալ շաբաթվա ընթացքում հայտարարեց զորավարժությունների ավարտի և զինվորական համակազմն իրենց տեղաբաշխման վայրեր վերադարձնելու մասին։

Ռիչարդ Մուրի խոսքով՝ Մոսկվայի անպատասխանատու գործողությունները խիստ անհանգստություն են առաջացնում այն դեպքում, երբ Ռուսաստանը թուլանում է տնտեսության և ժողովրդագրական բնագավառներում։

Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության կարծիքով՝ Ռուսաստանն այսօր բախվում է բազմաթիվ ներքին խնդիրների, որոնք դժգոհություն են առաջացնում երկրի բնակչության շրջանում։

Հարկ է տեղեկացնել, որ Ռիչարդ Մուրը Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի կարգավիճակ է ունեցել, նա հավելել է թե մինչ այսօր զգում է այն վրդովմունքը, որն առաջացավ Սոլսբերիում քիմիական զենք կիրառելու պատճառով։ Այդ ժամանակ Սոլսբերի էին ուղարկվել Ռուսաստանի ռազմական հետախուզական ծառայության ներկայացուցիչներ Սերգեյ և Յուլիա Սկրիպալները։

Մուրը ակնարկել է, որ Չեխիայի հատուկ ծառայությունները կասկածում են, որ 2014թ. Չեխիայում ահաբեկչության կազմակերպմել են ռուս գործակալները։

Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության տնօրենը եզրաբանել է, թե Լոնդոնի, Վաշինգտոնի և Մոսկվայի հաղորդակցության աղբյուրները բաց են և ընդգծել, թե Մեծ Բրիտանիան կկամենար այլ կարգի Ռուսաստանի հետ հարաբերվել, սակայն ընտրությունը Ռուսաստանինն է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն