Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում երեկույթների մասին հաշվետվությունը կթարմացվի ոստիկանության հետաքննության ավարտից հետո

Մեծ Բրիտանիայում վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ նորացված զեկույցը կհրապարակվի այն բանից հետո, երբ ոստիկանությունը կավարտի իր հետաքննությունը` վարչապետի նստավայրում իբր անցկացված երեկույթների վերաբերյալ՝ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:

Երեկ հրապարակվել է վարչապետի նստավայրում տեղի ունեցածը հետաքննող փոխքարտուղար Սյու Գրեյի զեկույցի մի մասը։ Բայց նախքան ամբողջական զեկույցը հրապարակելը, ոստիկանությունը պետք է հետաքնություն կատարի Covid-ի կանոնների ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Ոստիկանությունը հետաքննում է կարանտինի կանոնների 12 ենթադրյալ խախտումներ, այդ թվում՝ երեք իրադարձություն, որոնց մասնակցել է վարչապետը։ Ոստիկանությունը հայտնել է, որ իրենց հետաքննության շրջանակներում ստացել են ավելի քան 500 էջ փաստաթղթեր և 300 լուսանկար: Այնուամենայնիվ, նախատեսվում է նաև, որ ոստիկանությունը կհարցաքննի  այն մարդկանց հետ, ովքեր «հնարավոր է խախտել են» կանոնները:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով երկուշաբթի օրը զեկույցի մասնակի հրապարակումից հետո մասնակցել է Համայնքների պալատի նիստին, արժանացել է բազմաթիվ քննադատությունների` իր կուսակցության, ինչպես նաև ընդդիմության կողմից:

«Ես ներողություն եմ խնդրում մեր արածի համար», — ասել է Ջոնսոնը` Համայնքների պալատի իր ելույթը սկսելով ներողություն խնդրելով:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն