Մի քանի ժամ առաջ Վահան Քերոբյանը հանդիպել է իտալացի գործարարների պատվիրակության հետ

Մի քանի ժամ առաջ Վահան Քերոբյանը հանդիպել է իտալացի գործարարների պատվիրակության հետ:

Agroittica-ն նախատեսում է Հայաստանում 25 մլն եվրո ներդնել, թառափի ֆերմա կառուցելու համար, հիմնել խավիարի լայնածավալ արտադրություն Արմավիրի մարզում։

Torri Solare-ը նախատեսում է Հայաստանում սկսել արևային մարտկոցների արտադրություն:

Mea- նախատեսում է Հայաստանում ներդնել մոտ 30 մլն եվրո և ստեղծել մսի խոշոր ֆերմա: Այն կուղեկցվի կենսագազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։

Cinausero Unika-ն նախատեսում է Հայաստանում խոշոր խոզաբուծական ֆերմա հիմնել։ Նրանց ֆերմայում Իտալիայում, որտեղ 15000 խոզ են աճեցնում, աշխատում է 3 մարդ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն