Մի՞թե այդ 5000 էրեխու կյանքն էր ավելորդը

Հայաստանում առկա իրավիճակն անհանգստացնում է բոլոր հայերիս։ Մենք տեսնում ենք, որ ինչ-որ բան այն չէ, բայց չենք կարողանում հասկանալ, թե ի վերջո դեպի ուր են տանում մեր հայրենիքն ու ինչպիսին է լինելու մեր ազգի ապագան։

Հանրության շրջանում հարցեր է առաջացնում անձնագրերի հետ կապված թնջուկը։ Նախ ոստիկանությունը հայտարարում է, որ կրճատվում է անձնագրի վավերականության ժամկետը` 10 տարին դառնալով 2 տարի, այնուհետև հայտարարվում է անձնագրի ու  ID քարտի նոր դիզայնի մրցույթ։

Ժողորդավարության անվան տակ բանտարկվում են հայրենիքի սահմանները պաշտպանած, ահաբեկիչ ոչնչացրած և շատերի կյանքը փրկած մարդիկ, բայց ազատության մեջ շրջում են ակնհայտ հակապետական վարք դրսևորածները։

Ընտրությունների ժամանակ մարդկանց բանավոր մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, մինչդեռ պետական միջոցներից բաժանված գումարներն անվանում են նպաստ, իսկ ակնհայտ ձեռքին գումար բռնացնելը չի ստանում ոչ մի իրավական գնահատական։

«Անհասկանալի» դրդապատճառով Հայաստանի տարբեր շրջաններում բարձրացվում են միութենական պետության մասին ազդարարող կոմունիստական պաստառներ։

Սկզբում Իրանի Հանրապետությունը բողոքի նոտա է հղում Կապան — Գորիս ճանապարհը թշնամի Ադրբեջանին հանձնելու և իր քաղաքացիներին անհանգստացնելու առիթով, այնուհետև` օգնում է կառուցել նոր ճանապարհ։

Տարածաշրջանում բոլորը լայնածավալ զորավարժություններ են անում, իսկ Հայաստանի ներսում «հարձակում են գործում» պատվաստումների պարտադրանքի դեմ պայքարող մարդկանց վրա։

Բոլոր նախկին ղեկավարները գիտեն, թե ինչ է տեղի ունենում, սակայն, կարծես թե, այս սարսափելի իրավիճակը ձեռնտու է բոլորին։

Իսկ թե դեպի ուր է գնում Հայաստան աշխարհը` դեռևս հայտնի է միայն Աստծուն։ Միայն թե հարց է մնում կախված օդում. «Մի՞թե այդ 5000 էրեխու կյանքն էր ավելորդը»։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն