Միլիարդավոր «անօգուտ սնվողներ» կոչնչացվեն մինչև 2050-ը` սահմանափակ պատերազմներով, մահացու արագընթաց հիվանդությունների կազմակերպված համաճարակներով և սովով. 300-ի կոմիտեն

«Փաստարկ» լրատվականն ընթերցողներին է ներկայացնում «300-ի կոմիտեն․ համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքից հատվածաբար առանձնացված գլուխներ, որն իրեն որպես Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության նախկին աշխատակից ներկայացող Ջոն Քոլեմանի  հեղինակած աշխատությունն է։

Գրքում Դավադրության տեսության տեսակետներից ներկայացվում է «համաշխարհային կառավարության» մասին տեսությունը և վերջինիս հիման վրա մեկնաբանում նոր և նորագույն պատմությունը, ներկան, ինչպես նաև՝ կանխատեսում ապագան։

 

«Այդ «Միասնական Աշխարհում» բնակչության թիվը սահմանափակվելու է մեկ ընտանիքի երեխաների թվաքանակի կրճատմամբ, հիվանդությունների, պատերազմի և սովի ճանապարհով, մինչև որ մոլորակի ողջ բնակչությունից մնա մեկ միլիարդ մարդ:

Համակարգը հիմնված է լինելու բռնատիրական պետության բազայի վրա. ով կհպատակվի և կծառայի «Միասնական Համաշխարհային Կառավարությանը», կստանա իբրև պարգև կյանքի համար գոյության միջոցներ, ով կըմբոստանա`պարզապես կդատապարտվի սովամահության կամ կհայտարարվի օրենքից դուրս` թիրախ դառնալով յուրաքանչյուրի համար:

Անձնական հրազենային կամ սառը զենք ունենալը արգելված է լինելու: Թույլատրված է լինելու միայն մեկ կրոն` Միասնական Համաշխարհային Կառավարության Եկեղեցու ձևով, որը, ինչպես մենք կտեսնենք, իր գոյությունը սկսել է 1920թ.-ից:

Սատանիզմը, լյուցիֆերականությունը և սև մագիան ընդունվելու են` որպես օրինական ուսումնական առարկաներ, մասնավոր կամ եկեղեցական դպրոցների միաժամանակյա արգելմամբ: Բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոչնչացվելու են, իսկ քրիստոնեությունն ինքը, «Միասնական Համաշխարհային Կառավարության» օրոք, դառնալու է անցյալ: Որպեսզի հաստատվի այնպիսի վիճակ, որի դեպքում չի լինելու անձնական որևէ ազատություն և ըմբռնում ազատության վերաբերյալ, վերացվելու են այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են` կառավարման հանրապետական ձև և ժողովրդի անկախության անկապտելի իրավունք:

Ազգային արժանապատվությունը և ցեղային պատկանելիությունն արմատախիլ են արվելու, իսկ անցումային շրջանում ցեղային ծագման մասին հիշեցումը դառնալու է ծանր պատիժների պատճառ: Յուրաքանչյուր մարդու ներշնչվելու է, որ նա «Միասնական Համաշխարհային Կառավարության» ստեղծագործությունն է: Բոլորի վրա նշվելու են նույնականացման համարներ, որոնց առկայությունը շատ հեշտ է լինելու ստուգել:

Ամուսնությունները դրվելու են օրենքից դուրս, և ընտանեկան կյանքը, այնպես, ինչպես մենք հասկանում ենք հիմա, չի լինելու: Երեխաներին փոքր տարիքից վերցնելու են ծնողներից և նրանք դաստիարակվելու են հսկիչների կողմից` որպես պետական ունեցվածք: Ոչ օրինապահ ծնողներից խլված երեխաները հատուկ դաստիրակություն կստանան, որը նպատակաուղղված կլինի նրանց դաժանացնելուն։

Կանանց հոգեբանությունը խեղաթյուրվելու է` կանանց էմանսիպացիայի մշտական ներգործությամբ: Ազատ սեքսը լինելու է հարկադրական: Քսան տարեկանից բարձր կնոջ կողմից ընդունված կանոնների խախտումը խստորեն պատժվելու է: Երկու երեխայի ծննդից հետո կնոջը սովորեցնելու են ինքնուրույն աբորտներ անել: Համապատասխան տվյալները լինելու են «Միասնական Համաշխարհային Կառավարության» շրջանային համակարգիչներում ` յուրաքանչյուր կնոջ անհատական դոսյեում: Եթե կինը երկու երեխա ունենալուց հետո նորից հղիանա, նրան ստիպողաբար կուղարկեն հիվանդանոց` աբորտ իրականացնելու համար և այդ ժամանակ կիրականացվի նաև նրա ստերիլիզացիան:

Լայնորեն տարածված է լինելու պոռնոգրաֆիան, կինոթատրոններում պարտադիր կերպով ցուցադրվելու են պոռնոֆիլմեր, ներառյալ` միասեռամոլական: «Ուժերը վերականգնող» թմրանյութերի օգտագործումը լինելու է պարտադիր, յուրաքանչյուրի համար սահմանվելու է թմրանյութերի նորմա, որը կարելի կլինի գնել «Համաշխարհային Կառավարության» խանութներից ողջ աշխարհում: Պարտադիր օգտագործման համար լայն տարածում են ունենալու նաև գիտակցությունը փոխող թմրանյութերը: Դրանք ավելացվելու են խմելու ջրին և սննդին` առանց մարդկանց համաձայնության և գիտակցության: Ամենուրեք բացվելու են գաղտնի գործակալների կողմից ղեկավարվող «Համաշխարհային Կառավարության» նարկոբարեր։ Այդ զվարճավայրերում մարդ-ստրուկները կանցկացնեն իրենց ազատ ժամանակը:

Այդպիսով, էլիտայից դուրս թողնված մասսաներն իջեցվելու են վարժեցված կենդանիների մակարդակի և պահվածքի` զուրկ սեփական կամքից, հեշտ ենթարկվող և կառավարվող:

Տնտեսական համակարգը ղեկավարվելու է օլիգարխների դասի կողմից, որը թույլ է տալու արտադրել միայն այնքան սննդամթերք և կենցաղային արտադրանք, որքան պետք է ստրկական մասսաների աշխատանքային ճամբարների գործունեության համար: Ողջ հարստությունը կենտրոնացված է լինելու «Կոմիտե 300»-ի էլիտար անդամների ձեռքում:

Յուրաքանչյուր մարդու ներշնչվելու է, որ նրա գոյատևումը լրիվ կախված է իշխանությունից: Աշխարհը ղեկավարվելու է «Կոմիտե 300»-ի գործադիր որոշումներով, որոնք անմիջապես օրենքի ուժ են ստանալու:

Ատոմային էներգետիկ համակարգի հետ միասին, ամբողջությամբ վերացվելու է արդյունաբերությունը։ Միայն «Կոմիտե 300»-ի անդամները և նրանց ընտրյալներն են իրավունք ունենալու տնօրինել երկրային ռեսուրսները: Գյուղատնտեսությունը նույնպես բացառապես գտնվելու է «Կոմիտե 300»-ի ձեռքում, սննդամթերքի արտադրությունը խստորեն վերահսկվելու է:

Երբ այդ մեթոդներն արդեն սկսեն պտուղ տալ, մեծ քաղաքների բնակչությունը բռնի կտեղափոխվի հեռավոր շրջաններ, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն հեռանալ, կոչնչացվեն «Համաշխարհային Կառավարության» փորձարարական մեթոդով, որը Կամբոջայում իրագործեց Պոլ Պոտը: Անբուժելի հիվանդների և ծերերի էֆթանազիան (անցավ մահացում) պարտադիր է լինելու: Քաղաքների բնակչությունը քանակով չի անցնելու նախապես սահմանված մակարդակը:

Որակավորված աշխատողները կտեղափոխվեն այլ քաղաքներ, եթե քաղաքը, որտեղ նրանք ապրում են, գերբնակեցված լինի: Մնացած` ոչ որակավորվածները կուղարկվեն դեռևս լրիվ չբնակեցված քաղաքներ` այնտեղի թվաքանակային նորման լրացնելու համար:

Միլիարդավոր «անօգուտ սնվողներ» կոչնչացվեն մինչև 2050-ը` սահմանափակ պատերազմներով, մահացու արագընթաց հիվանդությունների կազմակերպված համաճարակներով և սովով:

Էլեկտրաէներգիայի, սննդի և ջրի քանակը կպահվի ոչ-էլիտայի կյանքը հազիվ պահպանելու մակարդակի վրա միայն: Առաջին հերթին դա վերաբերվելու է Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի սպիտակամորթներին, դրանից հետո միայն մյուս ռասսաներին: Կանադայի, Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի բնակչությունը կկրճատվի ավելի արագ, քան երկրագնդի այլ տարածքներում, մինչև որ երկրագնդի ողջ բնակչությունը կհասնի ղեկավարվող մակարդակի` մեկ միլիարդի: Դրանից 500 միլիոնը կլինեն չինացնիներ և ճապոնացիներ, քանի որ նրանք արդեն շատ դարերով ենթարկվել են կարգավորման և սովորել են առանց առարկության հնազանդվել իշխանություններին։

Ժամանակ առ ժամանակ արհեստականորեն ստեղծվելու է սննդի, ջրի և բժշկական օգնության անբավարարություն, որպեսզի մասսաներին հիշեցվի ամբողջովին «Կոմիտե 300»-ի «բարի կամքից» նրանց գոյության կախվածությունը:

Արդյունաբերության այնպիսի ճյուղերի վերացումից հետո, ինչպիսիք են` շինարարականը, ավտոմոբիլայինը, մետալուրգիականը, ծանր մեքենաշինականը, բնակարանային շինարարությունը նույնպես կսահմանափակվի, իսկ արդյունաբերության պահպանված ճյուղերը գտնվելու են ՆԱՏՕ-ական Հռոմի ակումբի հսկողության տակ:

Նույնը վերաբերվելու է նաև բոլոր գիտահետազոտական և կոսմիկական հետազոտման բնագավառներին, որոնք խիստ սահմանափակվելու են և դրվելու «Կոմիտե 300»-ի ենթակայության տակ: Նախկին երկրների տիեզերական զենքը միջուկային զենքի հետ միասին կոչնչացվի:

Բոլոր հիմնական և օժանդակ դեղագործական նյութերը, բժիշկները, ատամնաբույժները և մյուս բուժաշխատողները կգրանցվեն կենտրոնական համակարգչային բանկի տվյալներում, և դեղորայք կամ բուժօգնություն չի տրամադրվի` առանց տեղական հատուկ հսկիչների թույլտվության, որոնք պատասխանատու են լինելու յուրաքանչյուր քաղաքի, ավանի, գյուղի համար:

Բացի Միջազգային հաշվարկային և Համաշխարհային բանկից, մյուս բոլոր կենտրոնական բանկերի գործունեությունն արգելվելու է: Մասնավոր բանկերը հայտարարվելու են օրենքից դուրս: Պարգևատրումը` արված աշխատանքի համար իրականացվելու է միասնականացված ձևով` Համաշխարհային Կառավարության` նախապես հաստատված սանդղակով: Արգելվելու է աշխատավարձի բարձրացման ցանկացած պահանջ, ինչպես նաև` որևէ շեղում աշխատավարձային միասնականացված ստանդարտային սանդղակից, որը նույնպես հաստատված է լինելու Համաշխարհային Կառավարության կողմից: Օրենքը խախտողներն անմիջապես կպատժվեն:

Ոչ-էլիտայի ձեռքում առձեռն որևէ գումար կամ դրամ չի լինելու: Բոլոր հաշվարկները կատարվելու են քարտերի օգնությամբ, որոնց վրա նշված է լինելու նրա տիրոջ անհատական համարը:

Ցանկացած մեկը, ով կխախտի «Կոմիտե 300»-ի կանոնները և սահմանված կարգը, կպատժվի քարտի ժամանակավոր սառեցմամբ` կախված արարքի բնույթից և ծանրությունից: Երբ այդ մարդիկ ցանկանան գնումներ կատարել, հանկարծ կիմանան, որ իրենց քարտերը մտցվել են սև ցուցակ, և իրենք չեն կարող որևէ ծառայություն կամ մթերք ստանալ: Հին դրամներ, այսինքն` հնագույն կամ նախկին ժողովուրդների արծաթյա դրամներ վաճառելու փորձը դիտվելու է որպես մահապատժով դատապարտելի ծանր հանցագործություն:

Պահանջվելու է որոշակի ժամանակահատվածում հանձնել բոլոր հին դրամները` ատրճանակների, հրացանների, պայթուցիկ նյութերի և ավտոմեքենաների հետ: Միայն Համաշխարհային Կառավարության էլիտային և բարձրաստիճան անձանց է թույլատրվելու ունենալ սեփական զենք, փող և ավտոմեքենա:

Եթե մարդ լուրջ հանցագործություն է կատարել , առաջին իսկ հսկիչ կետում նրա քարտը կբռնագրավվի: Դրանից հետո այդ մարդն այլևս չի կարողանա ստանալ սնունդ, ջուր, բնակատեղ, մասնագիտացված բժշկական օգնություն և պաշտոնապես կճանաչվի վտարյալ:

Այդպիսով, կձևավորվեն մերժվածների մեծ խմբեր, որոնք կաշխատեն այնպիսի տեղերում, որտեղ գոյության միջոցներ հայթայթելը անհրաժեշտ կլինի: Նրանց վրա կհարձակվեն և կորսան առաջին իսկ հնարավորության դեպքում: Վտարանդիներին որևէ ձևով օգնող անձինք նույնպես կոչնչացվեն: Որոշակի ժամանակահատվածում ոստիկանությանը կամ զինվորականներին հանցագործի չհանձնվելու դեպքում, նրա փոխարեն բանտային ժամկետը կլրացնի նրա ազգականներից որևէ մեկը, առանց որոշակի ընտրության:

Բոլոր լրատվական ծառայությունները և տպագրական միջոցները կգտնվեն Համաշխարհային Կառավարության հսկողության տակ: Զվարճությունների տեսքով պարբերաբար կկազմակերպվի ուղեղների լվացում, որն արդեն կիրառվում է ԱՄՆ-ում, շատ այլ երկրներում և դարձել է արվեստ:

Շարունակելի

Հատվածներ «300-ի կոմիտեն համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքից

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն