Մոնթեի նկարների համար էջերի արգելափակման հարցով Թաթոյանը դիմել է Facebook-ին

Մոնթեի նկարների համար էջերի արգելափակման հարցով Թաթոյանը դիմել է Facebook-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթեի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հետևանքով էջերի արգելափակման հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Facebook-ին, տեղեկացնում է ՄԻ պաշտպանի աշխատակազմը։ «Հատուկ շեշտադրվել է, որ Facebook -ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն