Ռուս խաղաղապահներն Արցախում այցելել են Ստեփանակերտի դրամատիկական թատրոն

Ռուս խաղաղապահներն Արցախում (ԼՂ) ռուսաց լեզվի և ռուս մշակույթի աջակցության և ամրապնդման շրջանակներում այցելել են Ստեփանակերտի դրամատիկական թատրոն։ Թատրոնի արտիստները ռուս զինվորականների ուշադրությանն են ներկայացրել «Լուսնային հրեշը» ներկայացումը։ Դրաման պատմում է 20-րդ դարի սկզբին Ամերիկա փախած Արամ և Սետա Թոմասյանների կյանքի մասին։ Նրանք կորցրել են իրենց բոլոր հարազատներին , իսկ այժմ նրանք նոր կյանք պիտի սկսեն այլ երկրում։ Սա վառ, բարի և կյանք հաստատող պատմություն է սիրո, պարզ երջանկության, այն մասին, թե ինչ է նշանակում նորից ապրել: Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը (մինչև 1989թ.՝ Մ. Գորկու անվան) բացվել է 1932թ.: Թատրոնում ստեղծվել է ավելի քան 300 ներկայացում, որոնք ցուցադրվել են ոչ միայն Արցախում (ԼՂ), այլև Խորհրդային Միության շրջաններում։ Թատրոնում հանդես են եկել Օ.Աբելյանը, Ժ.Ալիխանյանը, Վ.Փափազյանը, Ա.Ոսկանյանը, Գ.Ներսիսյանը, Ա.Ավետիսյանը և այլոք։Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն