ՆԱՏՕ-ն չի ծրագրում Սև ծովից հեռանալ՝ բրիտանական ականակիր ռազմանավի միջադեպից հետո

ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել իր ներկայացուցչությունը Սև ծովում և կամրապնդի համագործակցությունը այդ տարածաշրջանի գործընկերների հետ։ Այդ մասին Վրաստանի «Առաջին ալիքով» հայտարարել է Դաշինքի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ին տրամադրել է տեղեկատվություն՝ ռուսական ջրային տարածքներ ռազմանավի մուտքի մասին։ Դաշինքը համոզված է, որ Ղրիմը Ուկրաինա է և ոչ թե՝ Ռուսաստան։ Այդ մասին ծանուցել է Ապպատուրայը։

— ՆԱՏՕ-ն կոշտ դիրքորոշում ունի, երբ խոսքը վերաբերում է նավագնացության ազատությանը և այն փաստին, որ Ղրիմը Ուկրաինա է և ոչ թե՝ Ռուսաստան։ Այդ միջադեպի ժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դրսևորեցին հաստատակամություն` իմ կողմից թվարկած սկզբունքները պաշտպանելու համար,- ականակիր ռազմանավի հետ կապված միջադեպը մեկնաբանել է Ապպատուրայը։
Նա կոչ է արել Ռուսաստանին գիտակցել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այդ հարցում չեն նահանջելու։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մեղադրել է Ռուսաստանին՝տարածաշրջանի շարունակական ապակայունացման համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ղրիմում տեղակայում է զենք՝ ներառյալ հրթիռային համակարգեր, ինչը բարդություն է հարուցում ազատ նավագնացության համար։ Այդ առնչությամբ՝ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սև ծովում՝ դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու համար։
Բրիտանական ռազմանավի միջադեպը տեղի է ունեցել Հունիսի 23-ին Ղրիմում՝ Ֆիոլենտ հրվանդանում։ Սևծովյան նավատորմը և ՌԴ սահմանապահ ծառայությունը կրակ են բացել Defender ականակիր ռազմանավի ուղղությամբ, որը ներխուժել է Ռուսաստանի ջրային տարածքներ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ռուսները հրետակոծության վարժանքներ են անցկացրել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բրիտանական կողմի բացատրությունը սուտ է անվանել։ Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոք է ներկայացվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ եթերով հարց ու պատասխանի ժամանակ, ականակիր ռազմանավի հետ կապված միջադեպն անվանել է սադրանք` կազմակերպված Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, ասել է, թե Միացյալ Նահանգներն իր նպատակն է համարում Ռուսաստանի հետ կառուցել կանխատեսելի և կայուն հարաբերություններ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն