ՆԱՏՕ-ն պատրաստ է պատասխանել, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա. Բայդեն

Ամերիկացի առաջնորդը նաեւ խոստացել է Ուկրաինայի դեմ Մոսկվայի ռազմական ագրեսիայի դեպքում «վերջ դնել» Հյուսիսային հոսք նախագծին։

Ուկրաինայի տարածքում ռազմական միջամտության դեպքում Ռուսաստանը համարժեք պատասխան կստանա ՆԱՏՕ-ի դաշինքից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցում։

«Եթե Ռուսաստանը ընտրի հետագա ներխուժումը Ուկրաինա, մենք պատրաստ ենք, ՆԱՏՕ-ն պատրաստ է»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար «հսկա սխալ» կլինի Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների դիմելը։

«Նա պետք է գիտակցի, որ իր համար մեծ սխալ կլիներ մտնել Ուկրաինա։ Նա թանկ գին կվճարի»,- ասել է Բայդենը։

Բայդենը վերահաստատել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի մտադրությունը, նոր միջոցները «խորը ազդեցություն» կունենան Ռուսաստանի տնտեսության վրա։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն