ՊԵԿ-ին անհրաժեշտ են աշխատակիցներ. Բադասյանի հայտարարությունը

ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայտարարություն և այն տարածելու համար դիմել  գովազդի։ Հայտարարության մեջ ասվում է.

«Պետական եկամուտների կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու հավաստագիր և աշխատանքի առաջարկ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

Դասընթացի ընդունելության կարգին, ժամկետներին, պահանջվող փաստաթղթերին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.petekamutner.am/dimord.aspx»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն