Նոթատետրը, որտեղ Էյնշտեյնը գրել է հարաբերականության տեսության բանաձևերը, վաճառվել է 13 միլիոն դոլարով

Հարաբերականության ընդհանուր տեսության բանաձևերը պարունակող ձեռագիր տետրը, որը մշակել է գերմանացի գիտնական Ալբերտ Էյնշտեյնը 1905-1915 թվականներին, վաճառվել է Փարիզի աճուրդում մոտ 13 միլիոն դոլարով։

Փարիզի Christie’s աճուրդի տանը գիտական ​​ձեռագրի համար ռեկորդային գին է գրանցվել:

Հարաբերականության տեսությունը, որը հրապարակվել է 1915 թվականին, համարվում է հեղափոխական գիտական ​​բեկում, որը փոխեց գրեթե այն ամենը, ինչ մենք գիտեինք տիեզերքի մասին, որտեղ ապրում ենք:

54 էջանոց փաստաթուղթը, որը վաճառվել է աճուրդում, մեկն է այն երկու նոթատետրերից, որոնցում ձեւակերպվել է տեսությունը։

Ձեռագրի բանաձևերը գրվել են Էյնշտեյնի և նրա շվեյցարացի գործընկեր Միկելե Բեսոյի կողմից 1913-1914 թվականներին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն