Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ զինված տղամարդու մասին (տեսանյութ)

Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտնաբերել են մի տղամարդու, ով ենթադրաբար զինված է եղել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղի ոստիկանության վարչությունից։
«Մենք ահազանգ ենք ստացել 42-րդ փողոցի և Առաջին պողոտայի տարածքում հրազենով զինված տղամարդու մասին», — ասել է աղբյուրը։

Ավելի ուշ վարչությունից հայտնել են, որ նա կրում է որսորդական հրացան։ Դեռ պարզ չէ՝ նա ինչ-որ պահանջներ կառաջադրի՞, ուժայինները փորձում են նրա հետ երկխոսության գնալ։
Ոստիկանները մամուլի ներկայացուցիչներին արգելում են մոտենալ իրադրության կիզակետին, տեղում հայտնվել են սակրավորներ՝ շներով։ Նշվում է, որ մարդկանց համար վտանգ չկա։

ՄԱԿ-ի աշխատակիցներին խնդրել են պատսպարվել, միջադեպի հետ կապված աշխատակիցներից ոչ մեկին վտանգ չի սպառնում` հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այժմ շենքում է, ՌԻԱ Նովոստիին ասել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Ինչպես հաղորդել է գործակալության թղթակիցը, ցանկապատի կողքով մի կասկածելի անձ հետ ու առաջ է քայլում։ Իրավապահների բարձրախոսներից հնչում էին կոչեր՝ զենքը գետնին դրեք։

Համաշխարհային կազմակերպության գրասենյակի շենքի դիմացի փողոցն արգելափակվել է,դեպքի  վայր են ժամանել անվտանգության ուժերը՝ գրոհային տեխնիկայով։ Կորդոնի տարածքում ուղղաթիռ է սավառնում։ Ավտոմատ զենքերով ոստիկանները դեռ չեն մոտենում անհայտին.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն