Ո՞ր պետության պետական դրոշի տակ է ներկայանում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը

Երեկ՝ մարտի 31-ին ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբում, ԳՇ պետ Արտակ Դավթյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը:

Նկատենք, սակայն, որ պաշտոնական հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի առջև անհայտ ծագման երկրի պետական խորհրդանիշ է դրված։ Ենթադրվում է, որ վերջինիս առաջ պետք է տեղադրված լիներ Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը, սակայն, ինչ-որ բան, Պաշտպանության նախարարության արարողակարգային բաժնում շփոթել են։

Տգիտությա՞ն հետևանք է սա, թե՞ հատուկ մտածված թյուրըմբռնում, այս պահին դժվար է հստակ որակում տալ։ Մի բան, սակայն, պարզ է՝ Ռուսաստանի Դաշնությունն անպատասխան չի թողնի պետական խորհրդանիշների նկատմամբ՝ հայկական կողմի նմանօրինակ վարքագիծը, հետևաբար, համարժեք պատասխանը՝ գերտերության կողմից իրեն ուշացնել չի տա։

Հ.Գ. Նյութին կից ներկայացնում ենք Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն