Որևէ լավ բան չկա, որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների կարգավիճակը պաշտոնական փաստաթղթում փոխվեց. Նաիրա Կարապետյան

Այս օրն էլ եկավ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հայ ռազմագերիների և բռնի պահվող անձանց կարգավիճակը փոխվեց,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, արաբագետ-դիվանագետ Նաիրա Կարապետյանը։
«Detainee — կալանավորված, ձեռբակալված — задержанный, арестованный.
Prisoner — բանտարկյալ — заключённый.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հայ ռազմագերիները և բռնի պահվող անձինք անվանվել են կալանավորվածներ, ձեռբակալվածներ, բանտարկյալներ:
Որոշ լրատվականներ կարծես սկսել են սխալ թարգմանության «հաղթարշավը», թե բա՝ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում ազատ արձակել գերիներին», հավատացեք, որևէ լավ բան չկա, որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների կարգավիճակը պաշտոնական փաստաթղթում փոխվեց:
Սա ևս մեկ ապացույց է, որ մեզ պետք է նոր իշխանություն, նոր բանակցող, նոր կեցվածք, հեղինակություն, արժանապատվություն»,- գրում է պատգամավորը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն