Ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները

Ինչպես տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքից` հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Աննա Հակոբյանը, ում կենսագրականում նշված է, որ հանդիսանում է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի շրջանավարտ, մասնակցել է մի շարք դասընթացների Հայաստանում և արտերկրում։

 

 

 

 

 

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Մխիթար Հայրապետյանը, ով հանդիսանում է Թուրքիայի հարցերով փորձագետ։ Հայրապետյանի կենսագրականում կարևորվել է այն, որ նա 2018 թվականի մարտի 31-ից Գյումրի քաղաքից քայլերթով հասել է Երևան, որտեղ ակտիվորեն մասնակցել հակաիշխանական բողոքի գործողություններին։ Իշխանափոխությունից հետո նշանակվել է Սփյուռքի նախարար։ Հայրապետյանի կենսագրականում իր ուրույն տեղն է զբաղեցրել նրա եղբայրը, ով հայտնի է Հայկ Ստվեր ստեղծագործական անվամբ և հանդիսանում է «Քաղաքացու երգը» ստեղծագործության հեղինակը։

 

 

Դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանն ունի քաղաքագիտության մագիստրոսի կոչում, որը ստացել է Տորոնտոյի համալսարանում։ Արվեստի, պատմության և մշակութային հարցերում իր ակտիվ ներգրավվածության համար պարգևատրվել է մի շարք մեդալներով Կանադայում և դրա սահմաններից դուրս (Թագուհու ոսկե հոբելյանի մեդալակիր (2002), Սուրբ Մեսրոպ Մաշտոց մրցանակ (2003), Կինո և հեռուստատեսության բնագավառում կանանց ստեղծարար գերազանցության բյուրեղյա մրցանակ (2005), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011) և այլն)։ Նա հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ է։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ անդամը ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն է, ով մասնագիտությամբ լրագրող է։ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի կողմից 2013թ-ին արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին։ Հիմնադրամի համահիմնադիր է։

 

 

 

Վահագն Թևոսյանը 2021 թ․ մարտից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Աշխատել է «Օրագիր», «Հայկական ժամանակ», «Ռադիո Հայ», «Հրապարակ», «Արմնյուզ», «Արարատ» կազմակերպություններում: 2018 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն: Հիմնադրամի համահիմնադիր է։

 

 

 

 

Վահան Վարդապետյանը բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու։

Ղեկավարում է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի վերարտադրողական առողջության բաժանմունքը, որտեղ արդյունավետորեն բուժվել են անպտղությամբ տառապող հազարավոր ամուսնական զույգեր: Զբաղվում է ակտիվ հասարակական-քաղաքական, ինչպես նաև մշակութային գործունեությամբ և հրապարակախոսությամբ:

Բժշկի ֆեյսբուքյան էջից կարելի է եզրակացնել, որ նա հանդիսանում է Արամ Սարգսյանի կողմնակիցն ու գաղափարակիցը։

 

Սառա Անջարգոլյանը հանդիսանում է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր  հանձնակատարի գրասենյակի ղեկավարը։ Նա Իմփաքթ Հաբ Երևանի համահիմնադիրն ու ղեկավարն է։ Մասնագիտությամբ իրավաբան է և մուլտիմեդիա լրագրող։ Ծնվել է Լոնդոնում, մեծացել ու կրթություն ստացել ԱՄՆ-ում:

 

 

Լուսինե Քասարջյանը հանդիսանում է «Sensyan» կազմակերպության գործերի կառավարիչը, որը ծառայություններ է մատուցում Հայաստանում ներդրումներ կատարող, գործող կամ նոր գործունեություն ծավալող ընկերություններին: Նախկինում նա եղել է FestivAr հայկական փառատոնների ասոցիացիայի գործադիր տնօրենը: Եղել է Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը։

Լուսինեն աշխատել է տարբեր՝ կրթական, բարեգործական և զարգացման ոչ առևտրային կազմակերպությունների խորհուրդներում: Այդ թվում՝ Awesome հիմնադրամի երևանյան մասնաճյուղում, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամում, Հայաստանի աջակցության հիմնադրամում, ՀՎՀ՝ Հայկական վիրտուալ համալսարանում, GOALS – Girls of Armenia Leadership Soccer-ում, Հայ կրթական հիմնարկությունում, Bay Area Friends of Armenia-ում, Friends of Yerevan Opera-ում և այլն:

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն