Ովքեր են կողմ պատվաստմանը և ինչու

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ պատվաստումները ՀՀ-ում կամավոր են, բայց մշակվում է նոր օրինագիծ, ըստ որի կգործեն որոշակի սահմանփակումներ։ Դրանք քաղաքացիները պետք է պարտադիր կիրառեն կամ` ընտրեն անվճար պատվաստումը։ Օրինակ՝ սպասարկման ոլորտի աշխատակիներից կպահանջվի 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնել։ ՀՀ-ում ՊՇՌ թեստի արժեքը միջինում 15 000 դրամ է՝ ստացվոմ է, որ 28 օր աշխատելու համար քաղաքացի պետք է վճարի 30 000 դրամ կամ` անվճար պատվաստվի։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում, դասախոսներին արդեն իսկ զգուշացվել է 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեստ ներկայացնելու կամ պատվաստվելու նոր կանոնի մասին։ Այս տեղեկությունը փոխանցում է «Փաստարկ» լրատվականի ԱԻՆ աղբյուրը։ Որքանո՞վ է իրավաչափ այս մոտեցում է և որքանո՞վ են այս սահմանափակումները ոտնահարում քաղաքացու ազատ կամքի դրսևորումները։

Իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանն ասում է` եթե այլընտրանք կա, ապա քաղաքացու ազատ կամքի դրսևորումը չի խախտվում․ «եթե խնդիր է դրվում, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ պետք է թեստավորվեն, ապա պետք է կարգավորել գնային քաղաքականությունը՝ քաղաքացու գրպանին գինը պետք է հասանելի լինի։ Խնդիրը ՊՇՌ թեստի գինն է։ Օրինակ՝ սանիտարական նորմերով սահմանված է, որ խոհարարները և այդ ոլորտի որոշ աշխատակիցներ պետք է որոշակի ստուգմներ անցնեն՝ դա էլ է պարտադիր մի բան, բայց անհրաժեշտ է։ Խնդիրը՝ հանրային առողջությունը և մարդու իրավունքները համադրելու մեջ է։ Պետք է դիտարկենք, ո՞րն է ավելի գերակշռող՝ եթե մարդիկ մեռնում են, ապա պետք է որոշակի քայլեր անել»,- նշեց իրավապաշտպանը։

ՀՀ Սահմանդրության 25-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է․ «Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Սակայն նկատենք, որ այստեղ և հարակից հոդվածներում՝ հարկադրաբար բուժումը վերաբերում է հիվանդ մարդկանց, իսկ այս նոր մոտեցմամբ սահմանափակումը վերաբերում է առողջ մարդկանց։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է․ «Այո՛, Սահմանդրության պարտադիր բուժման դրույթը վերաբերում է հիվանդ մարդուն, սակայն այստեղ առաջանում է հանրության և անհատի շահի խնդիր։ Մյուս կողմից էլ այդ առողջ մարդը չպատվաստվելով, ցանկացած պահի կարող է վերածվել հիվանդ մարդու և էլի վտանգի հանրության առողջությունը։ Կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծվի հանրային կոնսենսուսի շրջանակներում`  հասարակությունը պետք է իր համար որոշի՝ որն է ինքը գերադասում՝ որ անհատները, թեկուզ օրենքի ուժով պատվաստվեն, թե թողնեն, որ վարակեն 100-ավոր, 1000-ավոր մարդկանց, որոնց մի մասն էլ հավանաբար մահանալու է»,- նշեց մասնագետը և հավելեց, որ աշխարհում արդեն նման փորձ կա՝ Իտալիայում, Իսլադիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, որոշ խմբի աշխատողներ պարտադիր պատվաստվում են։

Ըստ Մելիք-Նուբարյանի այսօր էլ կան հետազոտություններ, որ հանրության հետ աշխատող, որոշ անձանց համար պարտադիր են և նախարարությունն այն ավելացնում է ևս մեկով՝ ՊՇՌ-ով։ «Այո՛, նախարարությունը իրավասու է այդ հետազոտություններն ավելացնել ևս մեկով։ Նախարարությունը նաև այլընտրանք է առաջարկում` անվճար պատվաստումը, որն ավելորդ ֆինանսական բեռ չի լինի ոլորտում աշխատող քաղաքացու համար»,-  նշեց հանրային առողջության մասնգետը։ Մելիք-Նուբարյանը ևս մեկ անգամ հորդորեց մեր համաքաղաքացիների գնալ և պատվաստվել։

 

Մեր կողմից ներկայացնում ենք հետաքրքիր նկարներ ստորև, որով ապացուցվում է մեր հարցերին պատասխանած մարդկանց կապը հայտնի սորոսական շրջանակների հետ։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն