Քաբուլով․ Իրավիճակը Աֆղանստանում զարգանում է տագնապալի սցենարով

Ւրադրությունը Աֆղանստանում զարգանում է այնպես, ինչպես կանխատեսել էր Ռուսաստանը՝ տագնապալի սցենարով։ Այդ մասին հունիսի 12-ին հայտարարել է Աֆղանստանի հարցերով՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ արտաքին գործերի նախարարության՝ Ասիայի հարցերով Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։

«Տագնապալի է, բայց կանխատեսելի։ Իրականանում է այն, ինչը մենք կանխատեսել էինք»,- ասել է Քաբուլովը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թալիբանը զբաղեցրել է Աֆղանստանի տարածքի 85 տոկոսը, սակայն նրանք չեն պատրաստվում շրջանցել Աֆղանստանի պետական սահմանները, քանի որ ցանկանում են համագործակցել նրանց, նաև` Ռուսաստանի հետ։ Իսլամիստներն արդեն գրավել են Աֆղանստանի՝ Տաջիկստանի ու Թուրքմենստանի հետ ունեցած սահմանում մի քանի ստուգիչ-անցագրային կետեր։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն