Պաղեստինում զոհվել է 100 մարդ, Իսրայելում` 11 մարդ։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարարը չեղարկել է այցը Վիեննա։

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը չեղարկել է շաբաթ օրը նախատեսված պաշտոնական այցը Վիեննա։ Նա պետք է հանդիպեր Ավստրիայի՝ իր գործընկեր Ալեքսանդր Շալլենբերգի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Wiener Zeitung ավստրիական հրատարակությունը։

-Մենք ափսոսում ենք, և դա ի գիտություն ենք ընդունում,- հայտարարել են Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Մայիսի 14-ին Ավստրիայի կանցլերը և արտաքին քաղաքական գերատեսչությունը Իսրայելի դրոշը՝ կապված Թել Ավիվի և ՀԱՄԱՍ-ի հակամարտության սրացման հետ, բարձրացրել են Ավստրիայի կառավարական հաստատությունների շինությունների տանիքներին։
Այս արարքը քննադատության է ենթարկել Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագին։ Նրա խոսքով՝ իրենք ցնցված են և հիվանդագին են ընդունում Վիեննայի կառավարության շենքի վրա և կառավարական այլ հաստատությունների կողմից բարձրացված Իսրայելի պետական դրոշը, որի գործողություններից դաժանաբար սպանվել է տասնյակ խաղաղ պաղեստինցի։ Այս պահի դրությամբ՝ Պաղեստինում զոհվել է 100 մարդ, Իսրայելում` 11 մարդ, կան 500-ից ավելի տուժածներ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն