Դադարեցվում են Հայաստանի ատոմակայանի աշխատանքները՝ կապված մեծածավալ վերանորոգման հետ

Ռիա Նովոստիի տեղեկատվությամբ՝ Հայաստանի Հանրապետության ատոմակայանում մեծածավալ ծրագրային- նախազգուշական վերանորոգում է սկսվել՝ 141 օրով։ Այդ մասին տեղեկացնում է Մեծամորի ատոմակայանի մամուլի ծառայությունը։
-Մայիսի 15-ին Հայաստանի ատոմակայանը մեկնարկել է առանցքային ծրագրային- նախազգուշական վերանորոգում՝ կայանի աշխատանքների արդիականացման և շահագործման շրջանակում։ Հայաստանի ատոմակայանը կկանգնեցնի իր աշխատանքը 141 օրով, ինչը ամենաժամանակատար վերանորոգումն է՝ նախագծի իրականացման սկզբից։ Աշխատանքի դադարեցումը կապված է երկրորդ էներգաբլոկի աշխատանքի արդիականացման հետ։ Հարկ է տեղեկացնել, որ արդիականացման աշխատանքներն իրականացնում է Ռոսատոմի կորպորացիայի կազմակերպություններից մեկը՝ <<Ռուսատոմ սերվիսը>>՝ ատոմակայանի աշխատանքի հուսալիության և արդյունավետության բարձրացման նպատակով։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն