Պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայոց բանակի հիմնադրման 30-ամյակին եւ Հայրենիքի պաշտպանի օրվան

Փետրվարի 1-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի մոտ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայոց բանակի հիմնադրման 30-ամյակին եւ Հայրենիքի պաշտպանի օրվան։ Ողջունելով պարգեւատրման արարողության անձնակազմին և մասնակիցներին՝ ՊԲ հրամանատարը ներկայացրել է հայոց պետականության համար առաջնահերթ նշանակություն ունեցող բանակի անցյալը , որը միայն մեր բոլորի հետևողական ու անձնուրաց ծառայության շնորհիվ է։ Բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանն անդրադարձել է Պաշտպանության բանակի ստեղծման պատմությանն ու ռազմական անցյալին՝ ավելացնելով այն առաքելության նշանակությունը, որն այսօր առերեսվում է Արցախի պաշտպանական համակարգին։ Այնուհետև Արցախի Հանրապետության Նախագահի, Պաշտպանության Նախարարի, ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի կողմից տրվել են հրամաններ, որոնց համաձայն՝ մի շարք զինծառայողներ, ովքեր աչքի են ընկել Արցախի անվտանգության ապահովման գործում և շարունակում են կատարել իրենց պարտականությունները՝ պարգևատրվել են։ Պարգևատրման արարողությունից հետո շնորհավորական խոսքով հանդես եկավ գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը, որից հետո ներկաներին ցուցադրվեց «Երբ երկիրը դառնում է հայրենիք» ֆիլմը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն