Պատերազմի դրվագներով հազարին մոտ քրեական գործ կա հարուցված. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Հազարին մոտ քրեական գործ կա հարուցված` պատերազմի դրվագներով։ Շուրջ 40 մեղադրվող անձ կա և կան կալանավորված անձինք։ Կարծում եմ, որ գործեր կլինեն, որ կգնան դատարան։ Այսպիսի պատասխան է տվել Նիկոլ Փաշինյանը` պատերազմի ընթացքում սխալների մասին Պետրոս Ղազարյանի հարցին։

Մյուս կողմից առանձին վերցված դրվագները պիտի դիտարկվեն, արժանանան իրավական գնահատականի։ Բայց սա այսբերգի միայն երևացող մասն է։

Մենք պիտի խոստովանենք, որ ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործը,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանը խոսել է նաև բանակում բարեփոխումների և խաղաղության դարաշրջանի մասին։

Մանրամասները` տեսանյութում.

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն