Պատգամավոր Մարիա Կարապետյանը փակ բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. Անդրանիկ Հովհաննիսյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արևմտյան երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակություն — Հայաստան» հիմնադրամի անդամ պատգամավոր Մարիա Կարապետյանը փակ բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ առաջիկայում Երևանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին  ադրբեջանական պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

 

Մարիա Կարապետյանը հայտնի է նրանով, որ բավականին փորձառու գրանտակեր է, նախընտրում է իր հրապարակումներում օգտագործել «Արևելյան Անատոլիա» տերմինը, այլ ոչ թե «Արևմտյան Հայաստանը կամ Հայկական լեռնաշխարհը»։ Բացի այդ, Մարիան ադրբեջանցիների շրջանում տարածված տոների, օրինակ՝ Նովրուզ Բայրամի սիրահար է։ Իհարկե, Մաշան կարող է բերանից փրփուրով թողնելով երկար ճչալ, որ դա սուտ է՝ փորձելով իրեն արդարացնել տարբեր մանիպուլյացիաներով, բայց որպեսզի չլսեմ այս ճչոցները, ես առաջիկայում կհրապարակեմ տեսանյութ, որտեղ Ադրբեջանական երգի ուղեկցությամբ այս գրանտակերուհին նշում է Նովրուզի տոնը` Ադրբեջանի և Թուրքիայի հովանավորի հետ։

Փետրվարի 19-22-ը Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն