Պատգամավորները հրաժարվեցին իրենց աշխատավարձից ամսեկան 50.000 դրամ փոխանցել հաշմանդամություն ստացած զինծառայողների բուժման նպատակով. պատգամավորները անուն առ անուն

Ազգային ժողովի այսօրվա օրակարգը հագեցած էր հետաքրքիր և կարևոր նախագծերով։ Սակայն, առավել հետաքրքիր էին պատգամավորների ժամանակավոր պաշտոնակատարների քննարկումներն ու քվեարկությունները։

Մասնավորապես, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկել էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարել փոփոխություն։ Պատգամավորն առաջարկել էր.

  1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով:
  2. 2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվող գումարները տրամադրվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց:

Այսինքն, պատգամավորների ժպ-ներն իրենց բարձր աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պետք է 50.000 դրամ փոխանցեին պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած տղաների բուժման ծախսերի համար։

Ինչպես և սպասելի էր ներկա Ազգային ժողովի պատգամավորների ժպ-ներից, նրանց մեծամասնությունը դեմ քվեարկեց օրենքին։ Այլ կերպ ասած, Ազգային ժողով աշխատանքի գնացող անձինք չցանկացան օգնել Հայրենիքի պաշտպանության համար իրենց առողջությամբ վճարած տղաներին։

Կողմ է քվեարկել ընդամենը 3 պատգամավոր, դեմ` 67-ը, ձեռնպահ` 5 մարդ։

Անհատական քվեարկությունը ներկայացնում ենք ստորև.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն