Պատվաստումների պարտադրանքի առնչությամբ ներկայացվել է Հանցագործության մասին հաղորդում

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ-ն և «Առողջ Հանրություն» ՀԿ-ն Հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Դատախազություն, ՀՔԾ և ԱԱԾ։ Հաղորդման բովանդակությունը ներկայացնում ենք ստորև։

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին

 ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին

 «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանից

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանից

 

Հաղորդում հանցագործության մասին

Իրավապահ կառույցների հարգելի՛ ղեկավարներ,

Ամբողջ աշխարհը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը փորձում են հաղթահարել «COVID-19» կոչվող համավարակը։

ՀՀ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների կողմից հանրությանը պարբերաբար ասվում է, իբր պատվաստումները միակ ելքն են այս իրավիճակից և որ դրանք 100%-ով ապահով են ու արդյունավետ։

Ցանկացած պատվաստանյութ կատարելու նպատակն է ստեղծել իմունիտետ օրգանիզմում` կոնկրետ հիվանության դեմ։

Հիվանդությունների մեծ մասի դեպքում բնական իմունիտետ զարգանում է մարդու վարակվելու և բուժվելու պարագայում։

Ինչպես պատվաստումից, այնպես էլ հիվանդանալուց հետո զարգացող իմունիտետը որոշվում է լաբորատոր հետազոտության միջոցով. ստուգվում է օրգանիզմում Իմունոգլոբուլին Ջի (IgG) կոչվող հակամարմինների քանակը (տիտրը)։

Այսինքն, եթե մարդու մոտ առկա է ակտիվ իմունիտետ (IgG-ի բարձր տիտր), ապա նա ունի իմունիտետ և, ըստ բժշկական ցուցումների, նրան պետք չէ պատվաստել։

COVID-19-ի դեմ ՈՐԵՎԷ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը եվ իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» վերտառությամբ ՈՐՈՇՄԱՆ մեջ, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 24-ից։

Որոշման մեջ հստակ նշվում են «Պատվաստումների ազգային օրացույցով» նախատեսված ԲՈԼՈՐ պատվաստանյութերը, դրանք առաջարկելու տարիքն ու պայմանները։ COVID-19-ի դեմ որևէ պատվաստանյութ մինչև 2025 թվականը ՀՀ Կառավարության որոշմամբ չի նախատեսվում ընդգրկել «Պատվաստումների ազգային օրացույցում»։

Հայաստանում ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ COVID-19-ի դեմ որևէ պատվաստանյութ։ Դրանց մասին որևէ տեղեկատվություն բացակայում է «Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում։

Համաձայն ՀՀ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ (օրենքն ուժի մեջ է մտել 2016 թվականի դեկտեմբերի 15-ից)

Հոդված 16. Դեղերի պետական գրանցումը.

  1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
  2. Հայաստանի Հանրապետությունում դեղերը գրանցվում են ընդհանուր ընթացակարգով և պարզեցված ընթացակարգերով: Պարզեցված ընթացակարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորած դեղերի համար:
  3. Դեղի գրանցման հավաստագրի իրավատերը օրենքով նախատեսված պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության, որակի համար և պարտավոր է Լիազոր մարմնին անհապաղ գրավոր հայտնել դրանց վերաբերյալ յուրաքանչյուր նոր տվյալ և (կամ) փոփոխություն, որոնք հայտնաբերվել և (կամ) կատարվել են հետգրանցումային շրջանում, ներառյալ` արտադրանքի կիրառման արգելքի կամ սահմանափակման մասին որևէ երկրի իրավասու մարմնի տվյալները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այդ փոփոխությունների և տվյալների փորձաքննության ու ներկայացման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Պարզեցված ընթացակարգով գրանցված դեղի փոփոխությունները պետք է հաստատված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրի իրավասու մարմնի կողմից:

23. ԳՐԱՆՑՈՒՄ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ`

1) դեղատանը պատրաստվող դեղերի համար.

2) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող դեղերի համար.

3) միայն արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դեղերի համար.

4) ԳԻՏԱԿԱՆ, ՆԱԽԱԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ, ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ինչպես նաև կենդանիների վրա փորձարկումների համար նախատեսված անասնաբուժական ԴԵՂԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

5) Հայաստանի Հանրապետությունում գրանցման համար նախատեսված նմուշների համար.

6) ցուցահանդեսներին ներկայացնելու նպատակով ներմուծվող դեղերի համար: Ընդ որում ցուցահանդեսներին ներկայացնելու համար ներմուծվող նմուշները կիրառման համար պիտանի չեն և ենթակա են արտահանման կամ ոչնչացման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։

ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ճեպազրույցի ժամանակ ՀԱՅՏՆԵԼ Է, որ ամբողջ աշխարհում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փարձարկումներ և այս պահին ընթացքի մեջ է կլինկական փորձարկումների երրորդ փուլը։

https://www.youtube.com/watch?v=J1IKwu3KbOs (1:00 – 1:15)

Համաձայն «Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի պաշտոնական պատասխանի` դեղերի և պատվաստանյութերի կլինիկական փորձարկման երրորդ փուլը տևում է տարիներ (ըստ գրականության տվյալների` 10-15 տարի)։

ՀՀ էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը «Ազատություն» հեռուստաընկերության եթերից հայտնել է, որ պետական այն աշխատողները, ովքեր չեն պատվաստվի, կզրկվեն պարգևավճարներից։

https://www.azatutyun.am/a/31337753.html

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին է ուղարկել փաստաթուղթ, ըստ որի բոլոր կրթական հաստատություններում անուղղակի կերպով պարտադրվում են COVID-19-ի դեմ պատվաստումները։

https://pastark.am/kgms-n-partadrum-e-patvastvel-i-hetjuks-ekhkhv-banadzevi-ev-nyurnbergyan-kodeqsi-phastathughth/

Համաձայն ՀՀ Սահմանադրության

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է ՄԱՐԴՈՒ և ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ՝ ՈՐՊԵՍ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ:
Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
  1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
  2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
  3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
  4. ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ԻՐ ԱԶԱՏ և ՀՍՏԱԿ ԱՐՏԱՀԱՅՏԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԳԻՏԱԿԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՓՈՐՁԵՐԻ: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին։
Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ:

Հոդված 29. Խտրականության արգելքը

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը

Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՐԵԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԵՆ ՕՐԵՆՔՈՎ:

Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի

Հոդված 127. Անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը
  1. Անձին՝ առանց իր ազատ կամաարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

  1. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,

2) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

  1. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

Համաձայն 2021թվականի հունվարի 17-ի ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ (ԵԽԽՎ) 2361 ԲԱՆԱՁԵՎԻ

(Հայաստանը կողմ է քվեարկել 2361 բանաձևին (ՀՀ ներկայացուցիչ` Հովհաննես Իգիթյան)

https://pace.coe.int/en/votes/38405?fbclid=IwAR0fro5pyj1kTZ7GUIFF0r8sk34jhhy8MM9YAfbqX4tBfCiQ3QmBPNzS7gA

7.3. Պատվաստանյութերի կիրառման բարձրացման նպատակով.

7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, և որ ՈՉ ՈՔԻ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ`

  • քաղաքական,
  • սոցիալական
  • կամ այլ ճնշումների միջոցով, եթե քաղաքացին չի ցանկանում պավաստվել,

7.3.2 ապահովել, որ ոչ ոք ՉԵՆԹԱՐԿՎԻ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ` պատվաստված չլինելու պատճառով ՝ հնարավոր առողջության ռիսկերի կամ ցանկության բացակայության պատճառով,

7.3.3կանխավ ձեռնարկել արդյունավետ միջոցներ Covid-19 պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությունը և կասկածները կանխելու համար

7.3.4 տարածել թափանցիկ տեղեկատվություն` պատվաստանյութերի անվտանգության և հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ` աշխատելով սոցիալական ցանցերի հարթակների հետ և կանխելով ապատեղեկատվության տարածումը։

https://pace.coe.int/en/files/29004/html

 

Համաձայն ՆՅՈՒՐԵՄԲԵՐԳՅԱՆ ԿՈԴԵՔՍԻ (1947 թվական)

  1. Անձի վրա փորձարկում կատարելու համար` ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ Է ՎԵՐՋԻՆԻՍ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ: Սա նշանակում է, որ փորձին ներգրավված անձը ՝ որպես փորձարկվող, պետք է.
  • օրինական իրավունք ունենա նման համաձայնություն տալու,
  • կարողանա իրականացնել ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ և ՉԵՆԹԱՐԿՎԻ բռնության, խաբեության, խարդախության, խորամանկության կամ ՃՆՇՄԱՆ ՈՒ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՅԼ ԹԱՔՆՎԱԾ ՁԵՎԵՐԻ,
  • ունենա ԲԱՎԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔ` փորձի էությունը հասկանալու և տեղեկացված որոշում կայացնելու համար: Այդ նպատակով նախքան փորձարկմանը մասնակցելուն դրական պատասխան տալը, փորձարկվողը պետք է տեղեկանա.
  • կլինիկական փորձարկման բնույթի
  • փորձարկման տևողության և նպատակի
  • դրա իրականացման մեթոդների և եղանակների
  • փորձարկման հետ կապված բոլոր ենթադրյալ անհարմարությունների ու վտանգների
  • և, վերջապես, փորձին իր մասնակցության արդյունքում հնարավոր ֆիզիկական կամ հոգեկան հետևանքների մասին

Ստացված համաձայնության ողջ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ԱՅՆ ԱՆՁԸ, ՈՎ ԿԱՏԱՐԵԼ Է ՆԵՐԱՐԿՈՒՄ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ԿԱՄ ԶԲԱՂՎՈՒՄ ՏՎՅԱԼ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՄԲ։ Այս պարտավորությունն ու պատասխանատվությունը չեն կարող անպատիժ կերպով փոխանցվել մեկ այլ անձի վրա։

  1. Ոչ մի փորձարկում չպետք է իրականացվի, եթե «a priori» հիմք կա ենթադրելու` մահվան կամ հաշմանդամության հնարավորության մասին

Բացառություն, թերևս, կարող է լինել, երբ բժիշկ-հետազոտողներն իրենց փորձարկումների ժամանակ հանդես են գալիս որպես փորձարկվող անձ։

  1. Փորձարկման ընթացքում ՓՈՐՁԱՐԿՎՈՂԸ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ, եթե, ըստ իր կարծիքի, իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակն անհնար է դարձնում փորձարկման շարունակումը:
  2. Փորձարկման ընթացքում փորձարկումն իրականացնող անձը (պատասխանատուն) պետք է պատրաստ լինի այն դադարեցնել ցանկացած փուլում, եթե մասնագիտական ​​նկատառումները, բարեխղճությունը և զգուշավորությունը հիմք են տալիս ենթադրելու, որ փորձի շարունակումը կարող է բերել անձի հաշմանդամության կամ մահվան:

https://media.tghn.org/medialibrary/2011/04/BMJ_No_7070_Volume_313_The_Nuremberg_Code.pdf

 

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ-ն և «Առողջ Հանրություն» ՀԿ-ն ՀՀ քաղաքացիներից ստանում են ահազանգեր այն մասին, որ իրենց աշխատավայրերում պարտադրում են պատվաստվել` իրենց կամքի վրա բռնանալով` կրճատելով աշխատավարձը և սպառնալով, որ կզրկեն դրանից, կրճատելով պարգևավճարը կամ ազատելով աշխատանքից։ Պարտադրանքն առավել արտահայտված է ԱԻՆ ծառայությունում, բոլոր պետական կառույցներում և կրթական համակարգում (ուսուցիչներ, դասախոսներ, 18 տարեկանից բարձր ուսանողներ)։

 

Իրավապահ կառույցների հարգելի՛ ղեկավարներ,

1.     Ներկայացվածից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացվում են ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ COVID-19-ի դեմ պատվաստանյութերով (այս պահին Sputnik-V, AstraZeneca և Sinovac-Coronavac):

· Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

· Որպես փորձարկվող դեղամիջոց`այն գրանցված չէ «Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում։

2.     COVID-19-ի դեմ որևէ պատվաստանյութ ՀՀ Կառավարության որոշմամբ ներառված չէ «Պատվաստումների ազգային օրացույցում»։

3.     ՀՀ պետական, ուսումնական և այլ կառույցներում առկա է COVID-19-ի դեմ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ (օր. ԿԳՄՍՆ փոխնախարարի գրության կամ էկոնոմիկայի նախարարի հայտարարության տեսքով)։

4.     ՀՀ-ում անձի կամքից անկախ կլինիկական փորձարկումների կատարումն արգելվում են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Քրեական օրենսգրքով։

5.     ԵԽԽՎ 2361 բանաձևը, որին կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը, արգելում է ՊԱՏՎԱՍՏՄԱՆԸ ՊԱՐՏԱԴՐԵԼԸ և ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ պատվաստված ու չպատվաստված անձանց միջև։

6.     Նյուրնբերգյան կոդեքսն արգելում է ՄԱՐԴՈՒ ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ կատարելը։

Նշենք, որ ողջ աշխարհում «կանաչ անձնագիր» տրամադրվում է երկու դեպքում` եթե քաղաքացին պատվաստվել է կամ եթե ներկայացնում է արյան քննությամբ հաստատված հակամարմինների (IgG) բարձր տիտր։

Որպես երրորդ տարբերակ դիտարկվում է 15 օրը մեկ COVID բացասական թեսթի առկայությունը։

Ըստ ահազանգերի` շատ պետական հաստատություններում (օրինակ ԱԻՆ, դպրոցներ) աշխատակիցներին ընտրության հնարավորություն չի տրվում և պահանջում են միայն Պատվաստման հավաստագիր։

Պատասխանատու կառույցի (ՀՀ ԱՆ) կողմից քաղաքացիներին չի ներկայացվում, որ նրանք իրավունք ունեն ներկայացնել ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՏԻՏՐԻ մասին փաստաթուղթ։

Ելնելով վերոգրյալից, խնդրում ենք հարուցել քրեական գործ ՀՀ քաղաքացիներ և պաշտոնյաներ` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի նկատմամբ ՀՀ Քրեական Օրենսգրքի 127 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ կետերի հատկանիշներով։

Խնդրում ենք նաև պարզել բոլոր պետական կառույցներում, ուսումնական հաստատություններում ԱՊՕՐԻՆԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ իրականացնող կամ նման հրահանգ իջեցրած պաշտոնատար անձանց շրջանակը և նրանց նույնպես ենթարկել քրեական պատասխանատվության` ՀՀ Քրեական Օրենսգրքի 127 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ կետերի հատկանիշներով։

Հարգանքով`

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյան

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյան

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն