Պատվաստվելուց հետո քովիդից մահացել է երկու բժիշկ. Մարինա Խաչատրյանի ահազանգը

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան հնչեցրել է երկու ահազանգ.

1. Քիչ առաջ տեղեկացա, որ Զեյթունի պոլիկլինիկայի բժշկուհի Թումասյանը, մոտ 60 տարեկան, չինական պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց մի քանի օր հետո հիվանդանոցում մահացել է։
Բժշկուհին ունեցել է նաեւ ուռուցքային հիվանդություն` ռեմիսիայի փուլում։
2. Կյանքից հեռացել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ, թերապևտ Ստելլա Հովհաննիսյանը։
Բժիշկ Հովհաննիսյանը պատվաստված էր, կրում էր դիմակ։
Հ.Գ. Բժշկուհին կյանքին հրաժեշտ է տվել քովիդից` քովիդ վերակենդանացման բաժանմունքում։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն