Այդ պատասխանատուներն այսօր ազատ շրջում են կառավարությունում և Ազգային ժողովում. Աննա Կոստանյան

Քովիդի այս ողբերգական իրավիճակի համար կան շատ հստակ պատասխանատուներ, որոնց ոչ կոմպետենտ աշխատանքի հետեւանքով հազարավոր մահեր ունենք մինչ օրս։
Այդ պատասխանատուներն այսօր ազատ շրջում են կառավարությունում և Ազգային ժողովում, դեռ ունեն համարձակություն մեղադրելու քաղաքացիներին` փորձելով սեփական վատ աշխատանքն ու անպատասխանատու վարքագիծն արդարացնել, այն պարագայում, որ արդեն 2-րդ տարին շարունակ տարրական վստահություն չկարողացան վաստակել սեփական ժողովրդի մոտ, որ կասկածի տեղիք չտան արվող գործողությունների տրամաբանության հանդեպ, իսկ քաղաքացին ծայրահեղ իրավիճակն ընդունի ամենայն լրջությամբ։ Այդ անպատասխանատու, ոչ կոմպետենտ, ամբարտավան, մեծամիտ պաշտոնյաները պետք է կրեն շատ կոնկրետ պատասխանատվություն` առողջապահական ոլորտում թույլ տրված բազում սխալների համար և հեռացվեն պաշտոններից։ Կյանքերի հետ խաղ անելը տնտեսության տապալում չէ ձեզ համար, որ վերջում ասեք «վայ, կներեք» ու հանգիստ մարսեք։
Ֆեյսբուքյան լրահոսը դարձել է մահվան գուժաբեր` գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն