«Պատվաստվումը կարող է դառնալ այս արհավիրքի լավագույն պատասխաններից մեկը». Արմեն Մուրադյան ( տեսանյութ)

«Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութերն այսօր մրցակցային դաշտ ունեն։ Մենք չպետք է ընդհանուր գաղափարախոսությունն ամբողջի մեջ բերենք և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվելու կամ չպատվաստվելու հարցը։

Անկախ նրանից՝ սա մարդկության սրընթաց զարգացող գիտական և տեխնիկական աշխարհին բնական պատասխա՞նն է, թե՞ ձեռամբ ստեղծված մի իրավիճակ, երբ, արդեն իսկ, կա սպեցիֆիկ պատվաստանյութը, այս իրավիճակի պատասխանը իմունիզացիան է, — ասում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն, անդրադառնալով կորոնավիրուսայաին վարակի դեմ պատվաստանյութերի կիրառման թեմային և հավելում, — այս պահին իմունիզացիայի երկու տարբերակ ունենք՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը:

Պատվաստումների հարցը պետք չէ շահարկման թեմա դարձնել, դա վտանգավոր է, որովհետև մենք իրավունք չունենք քննարկելու պատվաստումները: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ զերծ մնալ պատվաստվելու գործընթացը քննարկման առարկա դարձնելու գայթակղությունից և վստահել մասնագիտական կարծիքներին»,- ասում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ամբողջական տեսանյութը 1-in-ի եթերում.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն