Պայթյուն Իրաքում զինամթերքի պահեստում. Զոհվել է 9 մարդ

Իրաքի Սալահադդին նահանգում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության 9 աշխատակից: Այս մասին Anadolu գործակալությանը հայտնել է ոստիկանության նահանգային վարչության ներկայացուցիչ Համիդ ալ-Ուբեյդին:

Նրա խոսքով ՝ միջադեպը տեղի է ունեցել Բեյջի բնակավայրում ՝ պայթուցիկ նյութերի հեռացման ժամանակ:

Պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության 9 աշխատակից:

2014-2017 թվականներին ԴԵԱՇ ահաբեկչական խմբավորման դեմ ինտենսիվ գործողությունների շրջանակում Իրաքի անվտանգության ուժերն առգրավել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր:

Դրանց մեծ մասը պահվում են անբավարար ենթակառուցվածք ունեցող պահեստներում: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում պայթյուններ, հատկապես ամռան ամիսներին, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է 50 աստիճանը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն