ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կշանակվի Տավուշի մարզպետ։ Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը հղում կատարելով կառավարության առաջիկա նիստի օրակարգին, որում ընդգրկված է Ղալումյանին մարզպետ նշանակելու նախագիծը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- ասված է նախագծում։
Տեղեկացնենք, որ Հայկ Ղալումյանը ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի քավորն է: