Փաշինյանն իրավունք չունի ստեղծել «վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի» պաշտոն. Անդրանիկ Հովհաննիսյան

Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյան իր տելեգրամ ալիքում գրում է.

«Դիմում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին, Ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ԱԱԾ-ին, ընդդիմության ներկայացուցիչներին, իրավաբաններին և ՀՀ բոլոր քաղաքացիներին.

Հայաստանի հարգելի՛ քաղաքացիներ,

ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ վարչապետը հրաժարականից և ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանի ստորագրումից  հետո պարտավոր է անհապաղ թողնել վարչապետի պաշտոնը և, իր ընտանիքի հետ միասին, ազատել կառավարական ամառանոցը։

ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի խոսքերով, նա մտադիր է տապալել սահմանադրական կարգը Հայաստանում և ապօրինի կերպով պահել իր պաշտոնը` որպես ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ կետի` վարչապետի  հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ՀՀ Սահմանադրության ոչ մի հոդված հրաժարական ներկայացրած վարչապետին իրավունքի չի տալիս իր համար ստեղծել նոր պաշտոն, այդ թվում նաև «վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի»։

Փաշինյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու փորձի պարագայում ՀՀ իրավապահ կառույցների աշխատակիցները պարտավոր են անհապաղ ձերբակալել իրավազանցին։ Ընդդիմությունը պետք է շտապ կարգով հայտարարի հանրահավաքի մասին` Հայաստանում սահմանադրական կարգի տապալման փորձը կանխելու համար,- եզրափակում է քաղաքագետը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն