Չկա հաշտեցում առանց ճանաչման. Բունդեսթագի պատգամավոր

Ապրիլի 24-ին Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.

«Այսօր հիշատակվում է 106 տարի առաջ տեղի ունեցած, 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության տարելիցը։ Շուրջ 1,5 միլիոն հայ և այլ քրիստոնյա ազգային փոքրամասնություններ այն ժամանակվա Օսմանյան կայսրության կողմից դաժանորեն սպանվել և տեղահանվել են իրենց հայրենիքից։
Մինչ օրս Թուրքիան չի ճանաչել իր պատմության, մեր բոլորի պատմության այդ մութ էջը …
Բունդեսթագն արդեն ճանաչել է այդ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թուրքիայի իշխանություններին կոչ եմ անում քննադատաբար մոտենալ անցյալին և նույնպես ճանաչել այն։
Չկա հաշտեցում առանց ճանաչման։
Իմ մտքերն այսօր ամբողջ աշխարհում ցեղասպանության զոհերի բազմաթիվ հետնորդների հետ են։ Աստված Ձեզ պահապան»,- գրել է Բունդեսթագի պատգամավորը և կից տեղադրել Հայոց Մեծ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ կատարված նկար։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն