Փաշինյանը հանդիպում է Ռուսաստանի հայ համայնքի հետ․ մուտքը ցուցակով է․ Yerkirmedia

Մոսկվայի Արարատ-Հայաթ հյուրանոցում այսօր ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է yerkirmedia.am-ը։

Կայքի ունեցած նախնական տեղեկություններով, ռուսահայ շատ գործիչների` հատկապես գործարար շրջանակների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու հրավերը մերժել են։

«Հանդիպմանը մասնակցելու համաձայնություն էր տվել և փորձելու էր ներկաներ ապահովել «Հայ իրավաբանների միավորման» նախագահ Շահեն Պետրոսյանը, սակայն ավելի ուշ նա հայտնել է, որ չի գալու։

Փաշինյանին ուղղվելիք հարցերը նախապես են մշակվել և տրվել ամեն մի մասնակցի, որի մեկ նմուշը հայտնվել է մեր գործընկերոջ ձեռքում։

Այս պահին հյուրանոցում են նաեւ առանձին մեր հայրենակիցներ, ովքեր «Երկիրն այսօրի» թղթակցի հետ զրույցում նշել են, որ եկել են Փաշինյանին հարցեր ուղղելու համար, սակայն զրկված են այդ հնարավորությունից, քանի որ մուտքը միայն նախապես հաստատված ցանկերով է։

Նրանցից մեկին քիչ առաջ փաստաթղթերը ստուգելու նպատակով հյուրանոցից դուրս են հրավիրել և տարել ոստիկանական բաժանմունք։

Հյուրանոցում այժմ անվտանգության մեծ թվով հայ և ռուս ծառայողներ կան, հայտնում է լրատվամիջոցն ու հավելում, որ անվտանգության աշխատակիցները քիչ առաջ իրենց թղթակցին հյուրանոցի նախասրահից դուրս են հրավիրել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն