Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ` բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երևանյան ձայները, և ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։

Սակայն Մարությանը մերժել է Փաշինյանին, միաժամանակ  խոստացել է ընտրություններում պահպանել չեզոքություն։ Իսկ իրեն իմպիչմենտ անելու սպառնալիքին ի պատասխան, համարժեք սպառնացել է` ասելով, թե ընտրություններից առաջ այնպիսի հայտարարություններ կանի, որ ողջ վարչական ռեսուրսն էլ օգտագործեն, չեն կարողանա վերարտադրվել,- գրում է «Հրապարակը»։

Մանրամասները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն