Փաստ է, որ ՀՀ-ում պատվաստումը պարտադիր չէ. Դավիթ Մելիք-Նուբարյան. Medmedia.am

Փաստ է, որ ՀՀ-ում պատվաստումը պարտադիր չէ:  Նման կարծիք օրերս Դեմ Դիմաց հաղորդման շրջանակում հայտնել է ԵՊԲՀ-ի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյաը և հավելել, որ ուժի մեջ մտնող կարգավորումները փափուկ ուժի կիրառման մեխանիզմ են։ Այս մասին գրել է Medmedia.am կայքը։

«Սա կիրառվում է այլ երկրներում ևս և ունի պարզ նպատակ՝ խթանել պատվաստումներ թիվը։ Հայաստանը ևս փորձել ենք ավելի պաշտպանված դարձնել: Հանրային առողջության տեսակետից, պատվաստումների երկընտրանքը միշտ եղել է և պատմությանը եթե նայենք, ապա կտեսնենք, որ որևէ նոր բան չի կատարվել 2021 թվականին: Եթե 200 տարի մտովի հետ վերադառնանք, տեղափոխվենք Մեծ Բրիտանիա, երբ հայտնագործվեց բնական ծաղիկի պատվաստանյութը, մենք կտեսնենք, որ ի սկզբանե թվում էր, թե պատվաստանյութը հասանելի է, այն կա, գաղափարը լավն է, մարդիկ պետք է գնան պատվաստվեն: Բայց մենք պատմականորեն տեսնում ենք, որ Մեծ Բրիտանիան դա դարձրեց պարտադիր, ապա` ներդրեց տուգանքներ չպատվաստվողների համար »,- նշել է Մելիք Նուբարյանը:

Նրա խոսքով՝ ՝ անհատի իրավուքների և հանրության շահի դիլեման միշտ եղել է:

«Որոշումը միգուցե ամենալավը չէ, և տխրեցնող է, որ այս ամիսների ընթացքում համապատասխան կառույցները չկարողացան ձևավորել մասնագետների և բնակչության շրջանում միասնական կարծիք»,- նշել է Մելիք Նուբարյանը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն