Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ

2022 թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանում  էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտ/ժ-ի դիմաց թանկացել է 4.7 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով որոշմամբ, թանկացումները չեն ազդում սոցիալապես անապահով խավի վրա։ Նոր սակագները հաստատվել են  2021 թ.-ի դեկտեմբերի 29-ին։

Ամսական մինչև 200 կՎտժ սպառողների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ:

Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար  ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ:

Իսկ 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցողների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն