Մինչ ՀՀ իշխանությունները գերեվարված և անհետ կորած տղաների հարազատներին, ծնողներին խոստանում են գտնել ու վերադարձնել իրենց զավակներին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդես է գալիս հայտարարությամբ, որ արդեն ամբողջությամբ լուծել են գերիների վերադարձի հարցը` այսպիսով կատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրի իրենց պարտավորությունները։
Բայրամովը համաձայնագրի ադրբեջանական կողմին որակում է «պատասխանատու» և նշում, որ Հայաստան է վերադարձել ավելի քան 70 ռազմագերի։
Համաձայնագրի ստորագրումից հետո ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված քաղաքացիներին ադրբեջանական կողմը չի ցանկանում ճանաչել որպես ռազմագերի։
Այսպիսով, Ադրբեջանն իր նախարարի շուրթերով նախադրյալներ է ստեղծում կապիտուլյացիոն համաձայնագրի վերջին կետի համաձայն Մեղրիի տարածքով տարանցիկ ճանապարհ կառուցելու հարցի համար։
Այս ամենի ֆոնին հայաստանյան իշխանությունները բացարձակապես խուլ և համր են ձևանում։