Politik.am կայքի խմբագրին սպառնում են վնասել

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և ահազանգել, որ իր տեղեկություններով սպանության համար դատապարտված և ներյակումս ազատ արձակված անձը սպառնում է վնասել իրեն, ինչ-որ գումարներ է ուզում։
Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Երեկ իմ հեռախոսահամարին զանգահարում է ռեպորտաժի հերոս ընտանիքի որդին, որը ինչպես ռեպորտաժում է ասվում այդ ընթացքում, այսինքն 2014 թվականին բանտում է եղել։ Ասում է, որ իմ համարով օգնություն է հավաքվել այս ընտանիքի համար։ Ես իրեն բացատրեցի, որ 8 տարվա պատմություն է չեմ կարող կոնկրետ հիշել, բայց գուցե ձեր ծնողներն են դիմել ու մենք իրենց կապել են լրատվամիջոցի հետ։ Այդ մարդուն տեղեկացրի նաև, որ մենք որևէ օգնության հետ կապ չեն ունեցել, առավելագույնը որ կարող էինք անել դա օգնել ցանկացողներին կապել օգնության կարիք ունեցող ընտանիքների հետ։ Մարդը նորից պնդում է, որ մեր հաշվեհամարների գումարները տանեք տանք իրենց, որ ինքը բանտից դուրս է եկել ու հիմա իր ընտանիքի կարողությանն է ցանկանում տեր կանգնել։ Բացատրեցի, որ սխալ մարդու է զանգել, քանի որ մենք իրենց ընտանիքի կարողության հետ որևէ կապ չունենք, բայց նաև առաջրկեցի դիմել ոստիկանություն, որպեսզի ստուգեն տեսնեն, թե ով է ընտանիքին հասած օգնությունը իրենով արել։ Համաձայնեց։ Այսօր նորից այս կենսաբանական էակը զանգում է և արդեն սպառնում վնասել ինձ, եթե իրենց փողերը չտանեմ չտամ։
Ընկերներս ինձ զգուշացրել էին, որ իշխանությունները գուցե գնան սադրանքի ճանապարհով և ինձ անհայտ մարդկանց հետ կոնֆլիկտի մասնակից դարձնեն։ Առաջին հայացքից սա հենց այդ դեպքն է։ Հիմա հրապարակային դիմում եմ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armeniaը, որպեսզի իմ այս հրապարակումը ընդունեն, որպես հաղորդում հանցագործության մասին և պարզեն, թե ով է ինձ 077701553 և 098910301 հեռախոսահամարներից զանգահարող նախկին բանտարկյալը և ինչ գումարների մասին է խոսքը։ Խնդրում եմ նաև պարզել, թե ինչ վատություն է պատրաստվում ինձ անել այս պահին իմ ունեցած տեղեկություններով սպանության համար դատապարտված անձը»,- գրել է Մուրազին։
Նշենք, որ այն բանից հետո, ինչ Politik.am կայքը սկսեց թողարկել «Մուրազի ժամ» հաղորդաշարը, որտեղ գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին կատարում էր սկանդալային բացահայտումներ, ժամանակավորապես արգելափակվել է Politik.am-ի youtube-յան ալիքը։ Այսօր արդեն սպառնում են վնասել Բորիս Մուրազիին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն