Արդյո՞ք Կանադան դեմ կգնա Ռուսաստանին` աջակցելով Ուկրաինային. Ջասթին Թրյուդոյի ուշագրավ հայտարարությունը

Կանադայում կրքերը չեն հանդարտվում։ Շուրջ 50.000 մեքենա, որոնց թվում բեռնատարներ, երկրի տարբեր ծայրերից շարժվելով հասել են մայրաքաղաք Օտտավա և պարալիզացրել քաղաքը։ Քաղաքացիները բողոքում են COVID-19-ի սահմանափակումների, պատվաստումների պարտադրանքի դեմ և պահանջում իշխանությունների հրաժարականը։

Այս իրողությունների ֆոնի վրա երեկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր թվիթերյան էջում հայտնել է, որ առավոտյան COVID-19-ի թեսթ է հանձնել, որը եղել է դրական։ Ինչպես նշել է վարչապետը` ինքն իրեն լավ է զգում և աշխատելու է հեռակա կարգով։ Նա կրկին կոչ էր արել պատվաստվել։

Ժամեր առաջ Թրյուդոն հանդես է եկել մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Խորհրդարանի անդամները հանդիպել են՝ քննարկելու իրավիճակը Ուկրաինայում և նրա շուրջ։ Գործնականում ես միանում եմ նրանց և հայտնում Կանադայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև շեշտում դիվանագիտական լուծման անհրաժեշտության մասին»։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն