Պրոտասևիչը երբևէ չի բացատրել, թե ինչ է անում «Ազով» խմբավորման շարքերում

Պրոտասևիչն արտասահմանցի գրոհայիններ է ուղարկել հակաահաբեկչական գործողությունների գոտի։ Այդ մասին հայտարարել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ Պրոտասևիչն ապահովել է այն քաղաքացիների տարանցումը, ովքեր կամեցել են կռվել Դոնբասում։ Մինչդեռ, Բելառուսի հեռուստատեսությամբ հեռարձակված՝ Պրոտասևիչի աղմկահարույց հարցազրույցում Դոնբասի պատերազմի թեման և ռազմական գործողություններին Նեխտայի մասնակցությունը ներկայացված էր չափազանց զգայուն` միաժամանակ բավական բաց տեղ էր թողնված՝ հետագայում որոշակի ազատ մարտավարության համար:

Պրոտասևիչն իրականում երբևէ չի բացատրել, թե ինչ է անում «Ազով» խմբավորման շարքերում, չի մեկնաբանել բացառապես մարտադաշտում արված իր այն լուսանկարների մասին պատմությունները, որոնցում ինքը զենք է կրում։ Չնայած տեսականորեն դրանք կարող են ճշմարիտ լինել, բայց այնքան էլ համոզիչ չեն թվում։

Ընդհանուր առմամբ՝ հայտնի է մի իրողություն․ Պրոտասևիչ անձի շուրջ այս պահին աշխատում են առնվազն երեք կամ չորս հատուկ ծառայություններ: Նրանցից երկուսն աշխատում են անմիջականորեն Բելառուսի տարածքում, մյուսները՝ հարևան երկրներում։ Ռուսաստանի և Դոնբասի շահերի համար հավանաբար մեկ հատուկ ծառայություն է աշխատում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն