ՊՇՌ ԹԵՍԹԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎՃԱՐԵԼ ԳՈՐԾԱՏՈՒՆ

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծես երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ ու անզիջում կերպով, առանց լսելու հանրության կարծիքը, բժիշկների և իրավաբանների բարձրաձայնումները, միջազգային փաստաթղթերի պահանջները, հրովարտակ է արձակել` մինչև հոկտեմբերի 1-ը կա՛մ պատվաստվել, կա՛մ ներկայացնել ՊՇՌ թեսթի բացասական պատասխան, կա՛մ հղիանալ, կա՛մ դառնալ ուսանող։

Ընդ որում, Ավանեսյանը մշտապես նշում է, որ ՊՇՌ թեսթն աշխատողը պետք է հանձնի սեփական միջոցների հաշվին։

Մինչդեռ, նախարարի հայտարարություններից, որոշումներից կամ հրամաններից գերական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249 հոդվածում (Պարտադիր բժշկական զննությունը) հստակ ամրագրված է, որ Պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին։

Հետևաբար, որևէ մեկը չի կարող աշխատող քաղաքացուն պարտադրել ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ թեսթի պատասխան և վճարել դրա համար սեփական գրպանից։ Այս պարտավորությունը կրում է գործատուն։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն